հեքիաթ From Wikipedia, the free encyclopedia
Քամին ուռիների մեջ (անգլ.՝ The Wind in The Willows), շոտլանդացի գրող Քենեթ Գրեհեմի հեքիաթային պատմվածք։ Առաջին անգամ հրատարակվել է Անգլիայում, 1908 թվականին և հեղինակին հռչակ է բերել։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քամին ուռիների մեջ անգլ.՝ The Wind in The Willows | |
---|---|
1913 թվականի հրատարակության կազմը | |
Հեղինակ | Քենեթ Գրեհեմ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | պարոն Դոդոշ |
Նկարագրում է | Բերկշիր և Անգլիա |
Նկարազարդող | Պոլ Բրենսոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | 1908 |
Թարգմանիչ հայերեն | Սոնա Սեֆերյան |
Հրատարակում հայերեն | 2012 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/kenneth-grahame/the-wind-in-the-willows |
The Wind in the Willows Վիքիպահեստում |
Հեքիաթը պատմում է չորս կենդադիների կյանքի և արկածների մասին՝ միստեր Խլուրդի, միստեր Գորշուկի, պարոն Դոդոշի, և Ջրամուկի։
Մի անգամ միստեր Խլուրդը դուրս է գալիս իր ստորգետնյա տնից և հայտնվոմ երկրի մակերևույթին, իսկ աշխարհը նրա համար զարմանալի է, որտեղ թագավորում են արևի լույսը և թարմ ամառային օդը, իսկ կողքիդ հոսում է գետը։ Միստեր Խլուրդը իր համար նոր ընկերներ է ձեռք բերում՝ Ռեթ անունով ջրային առնտին, միստեր փորսուղին և միստեր Ջաբսին՝ հարուստ ու ինքնագոհ դոդոշին՝ տեղի ազնվականին։ Խլուրդը վայելում է իր առջև բացված նոր կյանքով։ Հեքիաթային ամառը փոխվում է հեքիաթային աշնան։ Եվ հանկարծ նա նկատում է իր սեփական տունը՝ հին և վաղուց լքված (այդ ողջ ժամանակահատվածում նա ապրում էր բարեհոգի միստեր Ռեթի մոտ), սակայն հարմարավետ ու սիրելի, որը նախկինում կիսում էր իր միայնությունը։ Միստեր Ռեթը օգնում է Խլուրդին վերանորոգել այդ տնակը և անգամ այնտեղ կազմակերպում է Սուրբ ծննդյան երեկույթ, որին նաև հրավիրում է պատուհանի տակ երգող մկներին։
Միստեր Ջաբսը իր համար ավտոմեքենա գնում։ Բայց, դառնալով արագ ընթացքի սիրահար, նա վթարի է ենթարկում այն, իսկ հետո մեկը մյուսի հետևից իր համար նորերն է գնում՝ ամեն մեկը մի նոր ավտովթարից հետո։ Նրա անվայելուչ պահվածքից և աղմկոտ կենսակերպից վիրավորված ընկերները փորձում են ուղղել նրան։ Նրանք սիրում են միստեր Ջաբսին, չնայած նրա գոռոզ ու ամբարտավան բնավորությանը, շատ են տանջվում նրա անդաստիարակության պատճառով։ Բայց Ջաբսը նրանց չի լսում, և, գրավված իր ավտոմանիայով, գողանում է ուրիշի մեքենան, որի պատճառով նա դատապարտվում է քսան տարի ազատազրկման։ Բանտապիտի բարի դուստրը հասկանում է որ իր առջև չի կանգնած մի վտանգավոր ոճրագործ, այլ մի հիմար, վախկոտ, և իր կարծիքով՝ քնքուշ դոդոշ, և օգնում է նրան փախուստի դիմե բանտից։ Դրանի հետո Ջաբսը ընկնում է մի շարք զավեշտալի արկածների մեջ և ծիծաղելի իրավիճակներում հայտնվում։
Վերադառնալով՝ նա իմանում է, որ իր բնակարանը՝ Ջաբսհոլլը, գրավվել է կզաքիսների հանցագործ խմբավորման՝ Գորշ Անտառի բնակիչների կողմից, ովքեր Գետի բնակիչների վրա ահ ու սարսափ էին տարածում։ Բայց քաջությունը խելացի ծրագիրը օգնում են Փորսուղին, Խլուրդին, Ռեթին ու Ջաբսին պայքարել բնակարանի համար։ Միստեր Ջաբսը իր տուն երադառնալու առթիվ երեկույթ է կազմակերպում։ Ընկերների համար անսպասելիորեն՝ նա չի սկսում ասել պաթոսային ու ինքնագովեստային խոսքեր ու, ոտանավոր-գովերգներ իր հասցեին, որոնք նախկինում իր համար սովորական էին։ Նա սկսում է ուղղվել և դառնալ կարգապահ, պատվավոր ազնվական ու բարի ընկեր։
Գիրքը լի է բնության, հայրենի տան, հեռավոր աափերի հիանալի նկարագրություններով։ Հեղինակը ստեղծում է մի հրաշալի աշխարհ, որտեղ ժամանակն ընթանում է անշտապ քայլերով, փոխվում են տարվա եղանակները և նրանցից ամենքը իրենց հետ բերում են մի նոր հիացունք։ Գրքում եղանակները փոխում են հերոսներին և ավելի իմաստնացնում նրանց։ Գրքի հերոսնրի մեծամասնությունը կենդանիներ են, սակայն այն պատկերում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի անգլիական հասարակության նկարագիրը։
Թատերական ներկայացումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամին ուռիների մեջ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.