![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Korean.Dance-03.jpg/640px-Korean.Dance-03.jpg&w=640&q=50)
Քանգքանգսուլլե
From Wikipedia, the free encyclopedia
Քանգքանգսուլլե (կորեերեն՝ 강강술래), Չոլլադո գավառից Հարավային Չոլլա փոխանցված ժողովրդական խաղ-պար։
Ինչպես նաև այն Հարավային Կորեայի 8-րդ ազգային ոչ նյութական արժեքն է, իսկ 2009 թվականի սեպտեմբերին այն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը[2]։ Սա խաղ-պար է, երբ գեղեցիկ հանդերձներ հագած կանայք լուսնային օրացույցի օգոստոսի 15-ի գիշերը հավաքվում են բացատում (հիմնականում Հենամում, Մուանում, Ջինդոյում, Վանդոյում) և իրար ձեռք բռնած՝ շրջան են կազմում և երգելով Քանգքանգսուլլե կոչվող երգի կրկներգը՝ թռչկոտելով պտտվում են։ Ամբողջ գիշեր շարունակվող շուրջպարով պտտվելուն միանում են ժողովրդական խաղեր[3]։
Դա պար է, որը տարածվել է Հարավային Չոլլայի ափամերձ տարածքներում և կղզիներում։ Պարը սկսվում է Քինջունգմորի ռիթմով, փոխվում Գուտկորիի, իսկ ավարտին մոտենալիս արագանում է Չաջինմորիյով։
Քանգքանգսուլլեն կանանց խմբային խաղ-պար է, որտեղ համակցված են երգն ու պարը, և հիմնականում անցկացվում է Հարավային Չոլլայի ծովափնյա շրջանում Չուսոկից առաջ և լուսնային գիշերը։