Քարինջ
գյուղ ՀՀ Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Քարինջ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Քարինջ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզԼոռու մարզ | ||
Գյուղ | Թումանյան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1230 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 643[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել
Գտնվում է Դեբեդ գետի աջ կողմում, Դժարսար լեռան հարավային ստորոտին, Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևելք։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1230 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ հյուսիս-արևելք։ Նախնիները սերել են Արցախից։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում կա եկեղեցի (13-20-րդ դդ.) և մատուռ (10-13-րդ դդ.)։