Քարիտներ
From Wikipedia, the free encyclopedia
Քարիտներ (հին հունարեն՝ Χάριτες), պտղաբերության, հետագայում՝ գեղեցկության, ուրախության, նազանքի աստվածուհիներ հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել են Զևսի դուստրերը։
Հեսիոդոսը քարիտներից հիշատակում է Եփրոսինային (Ուրախություն), Թալիային (Ծաղկուն) և Ագլայային (Փայլուն)։ Նրանք ուղեկցել են Հերմեսին, Աֆրոդիտեին, Դիոնիսոսին և ուրիշ աստվածների։ Պատկերվել են գեղեցկուհիների տեսքով (երբեմն՝ մերկ), հաճախ՝ ծաղիկներ կամ երաժշտական գործիքներ բռնած։
Հին Հռոմում քարիտներին անվանել են Գրացիաներ (Նազելիներ)։
Այլաբանորեն «քարիտներ» նշանակում է կատարյալ գեղուհիներ։
Քարիտների պատվին է անվանվել (627) Խարիս, իսկ Գրացիաների պատվին՝ (424) Գրացիա աստերոիդները։