From Wikipedia, the free encyclopedia
Քերոլ Մոզլի Բրաուն (ինչպես նաև Մոսլի Բրաուն, անգլ.՝ Carol Mosely Braun, օգոստոսի 16, 1947[2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կին քաղաքական գործիչ և դիվանագետ։ Իլինոյսի Ներկայացուցիչների պալատի անդամ (1979-1988), սենատոր Իլինոյսից (1993-1999), Նոր Զելանդիայում (1999-2001) և Սամոայում (2000-2001) ԱՄՆ-ի դեսպան։
Քերոլ Մոզլի Բրաուն | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Իլինոյսի համալսարան Չիկագոյում (1969)[1], Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց (1972)[1] և Paul Robeson High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, դատախազ և փաստաբան |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Ծննդյան օր | օգոստոսի 16, 1947[2][3] (76 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պարգևներ | |
Ծնվել է 1947 թվականի օգոստոսի 6-ին, Չիկագոյում։ Ընտանիքի հետ ապրել է Հարավային Չիկագոյի սեգրեգացիոն շրջանում։ Երբ Քերոլը դեռահաս էր, նրա ծնողներն ամուսնալուծվել են, և նա սկսել է ապրել իր տատիկի հետ[5]։
Մոզլի Բրաունը ուսանել է Իլինոյսի Ուրբան-Շամպեյնի համալսարանում, սակայն չորս ամիս անց թողել է ուսումը։ 1969 թվականին ավարտել է Չիկագոյի Իլինոյսի համալսարանը[6]։ Ունի Չիկագոյի համալսարանի դոկտորի աստիճան (1972)։
1978 թվականին Քերոլ Մոզլի Բրաունն ընտրվել է Իլինոյսի Ներկայացուցիչների պալատ[7], որտեղ ծառայել է մինչև 1988 թվականը։ 1993 թվականին դարձել է ԱՄՆ սենատորի պաշտոնում ընտրված առաջին սևամորթ կինը[8]։ 1999 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ նա այլևս չի աշխատել Սենատում, նախագահ Բիլ Քլինթոնը նրան նշանակել է Նոր Զելանդիայում ԱՄՆ դեսպան[9]։ 2000 թվականին Մոզլի Բրաունը դարձել է նաև Սամոայի դեսպանը։
2003 թվականի սեպտեմբերի 22-ին Մոզլի Բրաունը հայտարարել էր, որ մտադիր է Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում[10]։ Նրա պոտենցիալ մրցակիցը գործող նախագահ հանրապետական Ջորջ Բուշ կրտսերն էր[11]։ 2004 թվականիի սկզբին նա սկսել է հանդես գալ հօգուտ Վերմոնտի նախկին նահանգապետ Հովարդ Դինի[12]։
2010 թվականի նոյեմբերի 10-ին նախկին սենատորը հայտարարել էր Չիկագոյի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու որոշման մասին։ Մոզլի Բրաունի օգտին հանդես են եկել միանգամից երկու պատգամավոր՝ կոնգրեսական Դենի Դևիսը և սենատոր Ջեյմս Միքսը[13]։ Այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը քաղաքապետի բոլոր թեկնածուների թվում աջակցել է Ռամ Էմանուելին։ Մոզլի Բրաունն այդ որոշումը «սևամորթների շահերի դավաճանություն» է անվանել[14]։ Մոզլի Բրաունը ստացել է 53 062 ձայն, ինչը կազմել է ձայների ընդհանուր թվի 8,97 %-ը[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.