Քերրի (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Քերրի» (անգլ.՝ Carrie), ամերիկյան էպիսթոլարական ոճի սարսափ վեպ։ Սթիվեն Քինգի առաջին ստեղծագործությունը, որը լույս է տեսել 1974 թվականի ապրիլի 5-ին։ Այն վաճառվել է ավելի քան 30000 տպաքանակով[2]։ Գիրքը պատմում է Քերրիետտա (Քերրի) Ուայթի մասին, ով սովորում է միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում և հաճախ է ենթարկվում համադասարանցների ծաղր ու ծանակին։ Հանկարծ նա իր մեջ բացահայտում է տելեկինետիկ կարողություններ, որոնց միջոցով ցանկանում է վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ծաղրել են իրեն։ Այս ամենը հագեցնում է ամերիկյան պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին։ Այն ամենահաճախ արգելվող գրքերից է Միացյալ Նահանգների դպրոցներում[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քերրի (այլ կիրառումներ)
Քերրի Carrie | |
---|---|
Առաջին հրատարակության կազմը | |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | միստիկ սարսափ Էպիսթոլարական վեպ[1] |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Քերրի Ուայթ, Margaret White?, Sue Snell? և Rita Desjardin? |
Ստեղծման տարեթիվ | 1974 |
Էջեր | 199 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | Ապրիլի 5 1974 |
Թվային տարբերակ | freenovelonline.com |
Կայք | stephenking.com |
Carrie (novel) Վիքիպահեստում |
Գրքի մեծ մասը գրված է էպիսոթոլարական կառուցվածքով, օգտագործելով նիշքեր թերթերից, հոդվածներ ամսագրերից, նամակներ և գլուխներ գրքերից («Իմ անունը Սյու Սնելլ է»), որպեսզի պատմվի, թե ինչպես է Քերրին ավերել Մենի Չեմբերլեյն քաղաքը, երբ վրեժ է լուծել իր դաժան դասընկերներից։
Քերրին ունի մի քանի տարբերակներ՝ 1976 թվականի ֆիլմը, որի ռեժիսորն է Բրայան դե Պալման, իսկ գլխավոր դերում՝ Սիսի Սփեյսեքը: 1988 թվականի Բրոդվեյան մյուզիքլը, 1999 թվականի ֆիլմի շարունակությունը՝ «Քերրի 2․ ցասում», 2002 թվականի հեռուստատեսային ֆիլմը և 2013 թվականի ֆիլմը։
Գիրքը նվիրված է Քինգի կնոջը՝ Թաբիթային․ «Այն Թաբիի համար է, ով գտավ ինձ դրա մեջ և հետո հանեց դրանից»։
Քինգի 1979 թվականի «Մեռյալ տարածքը» գրքում մի ուրիշ ավարտական հանդեսի ժամանակ հիշատակվում է կրակի հետ կապը։