Քիլի ջրանցք
From Wikipedia, the free encyclopedia
Քիլի ջրանցք (գերմ.՝ Nord-Ostsee-Kanal, կրճատ՝ NOK), մինչև 1948 թվականը կոչվել է Վիլհելմ կայսրի անունով (գերմ. Kaiser-Wilhelm-Kanal), նավարկելի ջրանցք Գերմանիայում։ Իրար է միացնում Հյուսիսային և Բալթիկ ծովերը։ Սկսվում է Քիլիի ծովախորշից՝ Քիլի քաղաքի մոտից մինչև Էլբա գետի գետաբերանը, Բրունսբյուտել քաղաք։ Քիլ քաղաքի անունից էլ առաջացել է ջրանցքի անվանումը։ Ձգվածությունը 98 կմ է, լայնությունը 100 մ-ից ավելի, խորությունը՝ 11 մ։ Ջրանցքն ամեն կողմից ավարտվում է ջրարգելակներով, որոնցից մեկը նախատեսված է փոքր նավատորմիղի համար։ Աշխարհի ամենաբանուկ ջրանքներից մեկն է (2011 թ․՝ շուրջ 33.500 նավ)։ Համարվում է Եվրոպայի ամենածանրաբեռնված նավարկելի ուղիներից մեկը։ Ջրանցքի շնորհիվ նավերը կարող են չշրջանցել Դանիան՝ Յուտլանդիա թերակղզին և խնայել շուրջ 519 կմ։ Այդ իսկ պատճառով ջրանցքը ոչ միայն կրճատում է ճանապարհն անցնելու ժամանակը, այլև ծովային ալեբախությունից։
Քիլի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք և նավարկելի ջրանցք |
Երկիր | Գերմանիա |
Վարչատարածքային միավոր | Շլեզվիգ-Հոլշտայն |
Մասն է | Բալթիկ ծով |
Կազմված է | Canal lock Kiel Holtenau? և Canal lock Brunsbüttel? |
Ակունք | Kieler Förde? |
Գետաբերան | Էլբա |
Հոսող հոսքեր | Էլբա |
Ջրահավաքի տարածք | Էլբայի ավազան |
Միացնում է | Brunsbüttel? և Kieler Förde? |
Երկարություն | 98,26 կմ |
Անվանված է | Վիլհելմ I Հոհենցոլեռն |
Ջրանցքի կառուցումը տևել է 8 տարի, շահագործման է հանձնվել 1895 թվականի հունիսի 21-ին, Գերմանիայի կանցլեր Վիլհելմ II-ի կողմից։