Քիմբերլի
մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է Հարավաֆրիկյան Հանրապետության Հյուսիսային Քեյփ երկրամասի / From Wikipedia, the free encyclopedia
Քիմբերլի, Հարավաֆրիկյան Հանրապետության Հյուսիսային Կապ նահանգի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը։ Տեղակայված է Վաալ ու Օրանժ գետերի միախառնման վայրից մոտավորապես 110 կմ դեպի արևելք։ Քաղաքն ունի պատմական կարևոր նշանակություն. այնտեղ նախկինում գործել է ադամանդի հանքարդյունաբերություն, ինչպես նաև հայտնի է քաղաքի պաշարումը անգլո-բուրական պատերազմի ժամանակ։ Բրիտանացի գործարարներ Սեսիլ Ռոդեսը և Բարնի Բարնաթոն իրենց կարողությունը կուտակել են այստեղ, և De Beers ընկերության արմատները նույնպես սկիզբ են առնում այս քաղաքից։
Քաղաք | ||
---|---|---|
Քիմբերլի | ||
անգլ.՝ Kimberley | ||
Քաղաքի կենտրոնը Բիգ Հոլլի համայնապատկերի վրա | ||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | |
Երկրամաս | Հյուսիսային ԿապՀյուսիսային Կապ | |
Հիմնադրված է | 1873-07-05 թ. | |
Մակերես | 164.3 կմ² | |
ԲԾՄ | 1184 մ | |
Պաշտոնական լեզու | Աֆրիկաանս 43.2%, Ցվանա 35.8%, Անգլերեն 8.7%, Կոսա 6.0%, այլ 6.3%[1] | |
Բնակչություն | 225160 մարդ (2011) | |
Ազգային կազմ | սևամորթներ 63.1%, գունամորթներ 26.8%, ասիացիներ 1.2%, սպիտակամորթներ 8.0%, այլ 0.9%[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 053 | |
Փոստային ինդեքս | 8301 | |
Փոստային դասիչ | 8301[2][3] և 8300[2][3] | |
Պաշտոնական կայք | solplaatje.org.za | |
| ||
Քիմբերլին հարավային կիսանգնդի առաջին քաղաքն է և Ֆիլադելֆիայից հետո երկրորդ քաղաքը, որի ենթակառուցվածքներում ներառվել է փողոցային էլեկտրական լուսավորությունը 1882 թվականի սեպտեմբերի 2-ին։ Աֆրիկայի առաջին ֆոնդային բորսան նույնպես կառուցվել է Քիմբերլիում 1881 թվականին[4]։