Քիմիական զենք
From Wikipedia, the free encyclopedia
Քիմիական զենք, զանգվածային խոցման զենք՝ հիմնված քիմիական նյութերի թունավոր հատկությունների վրա։ Զենքի հիմնական բաղադրամասերն են մարտական թունավոր նյութերը, դրանց տեղափոխման, կիրառման և կառավարման սարքերը։ Քիմիական զինամթերքի տարատեսակ է նաև երկակի ԱԶԱՏ զինամթերքը։ Այն լիցքավորում է երկու ոչ թունավոր բաղադրամասերով, որոնք զինամթերքն օգտագործելիս միախառնվում են, առաջացնում մարտական թունավոր նյութ։ Երկակի զինամթերքի ստեղծումը հնարավորություն է տալիս ապահովել քիմիական զինամթերքի անվտանգ լիցքավորումը, փոխադրումը մեծ հեռավորությունների վրա և պաշարների ստեղծմանը։
Քիմիական զենք | |
---|---|
Տեսակ | weapon functional class? |
Ենթատեսակ | Զանգվածային ոչնչացման զենք |
Տարածքը, որի սահմաններում թունավոր նյութերի ազդեցության տակ տեղի են ունեցել մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների զանգվածային ախտահարումներ, կոչվում է քիմիական վարակման օջախ։ Քիմիական վարակման օջախը և այն տարածքը, որի վրա նստել է ախտահարող խտությամբ վարակված օդի ամպը, կոչվում է քիմիական վարակման գոտի։
Քիմիական զենքի թվին են պատկանում նաև հատուկ թունավոր նյութերը (հերբիցիդներ և դեֆոլիանտներ), որոնք նախատեսված են բույսերը ոչնչացնելու համար։ Քիմիական զենքը լայնորեն կիրառվել է առաջին աշխարհամարտի ժամանակ (1914-1918)։