Քիմ Դոտկոմ
From Wikipedia, the free encyclopedia
Քիմ Դոտկոմ (գերմ.՝ Kim Dotcom հունվարի 21, 1974(1974-01-21), Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (ազգանունը դարձրել է[1] Շմիցсо Шмиц, գերմ.՝ Schmitz[2]), Kimble[3] կամ Kim Tim Jim Vestor[4]; գերմանաֆիննացի ձեռներեց, Megaupload խոշոր նիշքափոխանակման կետի տնօրեն, 2013 թվականի հունվարից՝ նոր՝ Mega նիշքափոխանակման կետի տնօրեն։
Քիմ Դոտկոմ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1974(1974-01-21) (50 տարեկան) |
Ծննդավայր | Քիլ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա և Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, ծրագրավորող, գործարար և hacker |
Կայք | kim.com |
Kim Schmitz Վիքիպահեստում |
Ձերբակալվել է 2012 թվականի հունվարի 19-ին՝ Նոր Զելանդիայում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից, սակայն փետրվարի 22-ին՝ գրավով ազատ է արձակվել[5]։ ԱՄՆ իշխանությունները նրան մեղսագրել են շորթման, փողերի լվացման, հեղինակային իրավունքների մասսայական խախտման մեջ և հասել նրան, որ վերջինիս արտահանձնեն ԱՄՆ (արտահանձնման գործընթացը տեղիէ ունեցել 2012 թվականի օգոստոսին[6], սակայն հաջողություն չի ունեցել)։ 2017 թվականի փետրվարին Նոր Զելանդիայի Գերագույն դատարանը թույլատրել է Megaupload կայքի հիմնադիր Քիմ Դոտկոմի արտահանձնումն ԱՄՆ[7]։