Քիոս
From Wikipedia, the free encyclopedia
Քիոս (հուն․՝ Χίος, Khíos [ˈçi.os] ( լսել)), Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին։ Գտնվում է Էգեյան ծովում, անատոլիական (փոքրասիական) ափից 7 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով։ Հայտնի է մաստիկա կոչվող բուսական խեժի արտահանմամբ ( այդ նկատի առնելով՝ անվանում են նաև «Մաստիկայի կղզի»)։ Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են նաև կղզու միջնադարյան գյուղերը, 11-րդ դարի Նեա Մոնի վանքը, որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։
Քիոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Chios Municipality? |
Ամենաբարձր կետ | Profitis Ilias? |
ԲԾՄ | 1297 մետր |
Մակերես | 842,5 կմ² |
Ջրլիցի ափին | Եգեյան ծով |
Վարչականորեն՝ կղզին ձևավորում է մի առանձին համայնք Քիոսի տարածաշրջանային միավորի կազմում, որը մտնում է Հյուսիս-Էգեյան տարածաշրջանի մեջ։ Վարչական կենտրոնը և կղզու գլխավոր քաղաքը նույն՝ Քիոս անվանումը կրող քաղաքն է[1]։ Տեղացիներն իրենց քաղաքն անվանում են Քորա ("Χώρα" բառացիորեն նշանակում է «երկիր», բայց սովորաբար այդպես է անվանվում հունական կղզու ամենաբարձրադիր բնակավայրը կամ մայրաքաղաքը)։
Կղզին համաշխարհային պատմության մեջ հիշատակվում է հույների ազատագրական պատերազմի ժամանակ՝ 1822 թվականին թուրքական զորքերի կողմից այստեղ կազմակերպված Քիոսյան ահավոր կոտորածով, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։