Քլեյ Ջենսեն
From Wikipedia, the free encyclopedia
Քլեյ Ջենսեն (անգլ.՝ Clay Jensen), հեղինակ Ջեյ Աշերի ստեղծած հորինված կերպար։ «Տասներեք պատճառ՝ ինչու» նովելի գլխավոր կերպարն է, ստեղծագործությունը գրված է դեռահասների համար, որտեղ հերոսուհին՝ Հաննա Բեյքերը, ինքնասպան է լինում։ Քլեյը նաև Աշերի պատմության հիման վրա Նեթֆլիքս հեռուստաընկերության նկարահանած «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալի հիմնական կերպարն է, որտեղ նրան մարմնավորել է Դիլան Մինեթը[1]։
Արագ փաստեր Քլեյ Ջենսեն, Տեսակ ...
Քլեյ Ջենսեն | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս և հեռուստատեսային կերպար |
Հեղինակ | Ջեյ Աշեր |
Ներկայացված է | Տասներեք պատճառ՝ ինչու և 13 Պատճառ Ինչու |
Սեռ | արական |
Մասնագիտություն | ավագ դպրոցի աշակերտ |
Փակել
Քլեյը սերիալի գլխավոր պրոտագոնիստներից մեկն է, և նրա հիմնական սյուժետային գծերը ներառում են նրա ընկերությունը Հաննա Բեյքերի և Թոնի Պադիլայի հետ։
Մինչ սերիալը քննադատների կողմից ստացել է տարբեր արձագանքներ, ընթերցողներն ու դիտորդները բարձր են գնահատել այն, և Մինեթի կատարումը լայնորեն գնահատվել է։