Քմքաձոր - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քմքաձոր.

Քմքաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակավայր
Քմքաձոր
Երկիր
 
Արցախ
##Քմքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Քմքաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Քմքաձորը Մաղավուզ գյուղի հետ կազմում է Մաղավուզի համայնքը։

Ընդհանուր տեղեկություններ

Գտնվում է Մարտակերտից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը Ստեփանակերտից 71 կմ է։ Դիրքը նախալեռնային է, բարձրությունը ծովի մակերևույթից` 500 մ է։ 1970 թվականին այստեղ կար 45 տուն, 184 բնակիչ, 1987 թվականին` 60 տուն, 247 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին։ Էլեկտրիֆիկացվել է 1948 թվականին[1]։ Մշտական բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով կազմում է 75 հոգի[2]։ Նախկինում գյուղը կոչվել է Մինգրելսկ[3]։

Հայտնի քմքաձորցիներ

Այս գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Գուրգեն Հայրապետյանը։

Գյուղը Հայրենական մեծ պատերազմում

Հայրենական մեծ պատերազմում մասնակցել է 78 մարդ, զոհվել է 34-ը։

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քմքաձոր
Listen to this article