Քյոսեմ սուլթան
From Wikipedia, the free encyclopedia
Քյոսեմ սուլթան, հայտնի է նաև որպես Մահփեյքեր սուլթան (թուրքերեն՝ Mâh-Peyker Kösem, մոտ 1589, Թինոս, Tinos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - սեպտեմբերի 2, 1651(1651-09-02), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան սուլթան Ահմեդ I-ի երկրորդ կամ երրորդ հարճը (կրել է հասեկի տիտղոսը) և սուլթաններ Մուրադ IV-ի և Իբրահիմ I-ի մայրը։ Որդիների օրոք կրել է վալիդե սուլթանի (սուլթանի մայր) տիտղոսը և Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ կանանցից մեկն է եղել։ Սուլթան Մեհմեդ IV-ի տատիկն էր, նրա կառավարման սկզբում, որպես կանոն, կրել է «բյույուկ վալիդե» տիտղոսը (սուլթանի տատիկ)։ Ընդհանուր առմամբ, իշխանության ղեկին է եղել մոտ 30 տարի։ Ահմեդի վրա նրա ունեցած ազդեցությունը կապում են Մուստաֆա I-ի կյանքի պահպանմամբ և դրանով իսկ Օսմանյան կայսրությունում գահաժառանգության կարգի փոփոխությամբ։ Սպանվել է Թուրհան սուլթանի կողմնակիցների կողմից նախապատրաստվող հեղաշրջման ժամանակ։
Քյոսեմ սուլթան թուրքերեն՝ Mahpeyker Kösem Sultan օսման.՝ كوسم صولتان | ||
| ||
---|---|---|
1623 թ․ սեպտեմբերի 10 — 1648 թ․ օգոստոսի 12 1648 թ․ օգոստոսի 18 — 1651 թ․ սեպտեմբերի 2 | ||
Նախորդող | Հալիմե սուլթան | |
Հաջորդող | Թուրհան սուլթան | |
| ||
1623 թ․ սեպտեմբերի 10 1648 թ․ օգոստոսի 18 - 1632 թ․ մայիսի 20 1651 թ․ սեպտեմբերի 2 | ||
Մասնագիտություն՝ | գահի խնամակալ և ստրուկ | |
Դավանանք | Իսլամ | |
Ծննդյան օր | մոտ 1589 | |
Ծննդավայր | անհայտ | |
Վախճանի օր | 1651 թ․ սեպտեմբերի 2 | |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն | |
Թաղված | Կապույտ մզկիթ | |
Դինաստիա | Օսմանյան | |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն | |
Ամուսին | Ահմեդ I | |
Զավակներ | Մուրադ IV, Իբրահիմ I [⇨] | |