Քորվինուսի գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Քորվինուսի գրադարան (լատին․՝ Bibliotheca Corviniana), հունգար թագավոր Մատյաշ Հունյադիի գրքերի հավաքածու։ Հիմնողի գերբը ուներ ագռավի պատկեր (լատին․՝ corvus), որտեղից էլ առաջացել է նրա անվանումը՝ «Corviniana»: Հիմնադրված է հավանաբար 1470-ական թվականներին։ Ըստ մեծության համարվում էր Վերածննդի դարաշրջանի երկրորդ գրադարանը՝ զիջելով այդ պահին միայն Վատիկանի գրադարանին[1]։ Գրադարանում մոտավորապես հաշվարկվում է 2500 հատոր[2]։ Դրանք ինչպես հին, այնպես էլ միջնադարյան հեղինակների ստեղծագործություններ են, ինչպես նաև այն ժամանակվա ժամանակակից հեղինակների, այդ թվում նաև՝ հումանիտար։ Գերակշռում էին աշխարհիկ բովանդակությամբ գրքերը, դրանց մեջ՝ պատմության, աշխարհագրության, աստղագիտության, բժշկության, պոեզիայի գրքեր և այլն[3]։ Գրքերի մեծամասնությունը զարդարում էին իտալացի մանրանկարիչները։ Գրադարանը հիմնողի մահից հետո անուշադրության մատնվեց, նրա պաշարները մասամբ վերավաճառվեցին, իսկ մի քանի գիրք դուրս բերվեցին Հունգարիայից։ Այնուհետև Քորվինուսի գրադարանը բռնագրավվեց թուրքական զորքի կողմից 1526 թվականին Բուդիի գրավման ժամանակ և տեղափոխվեց Ստամբուլ։ Գրքերն օգտագործվում էին որպես նվերներ արտասահմանյան դեսպաններին, պաշարների մնացորդները ցիրուցան եղան ողջ աշխարհով[1]։ Գրադարանի պաշարներից մնացին 216 Օրենսգիրք, որոնցից 54-ը պահպանվում են Հունգարիայի տարբեր պահոցներում։
Երկիր | Հունգարիա |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1458 |
Լուծարվել է | 1526 |
Անվանված է | Մատյաշ Հունյադի |
Այլ տվյալներ | |
Կայք | corvina.oszk.hu |