Քորթնի Լավ
From Wikipedia, the free encyclopedia
Քորթնի Միշել Լավ (անգլ.՝ Courtney Michelle Love կամ Courtney Michelle Harrison, հուլիսի 9, 1964(1964-07-09)[4][5][6][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, երաժիշտ, նկարիչ և մոդել։ Նա առաջին անգամ ներկայացել է 1990-ական թվականներից իր խմբի՝ Hole-ի հետ։
Քորթնի Լավ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Courtney Michelle Harrison |
Ի ծնե անուն | Courtney Michelle Harrison |
Նաև հայտնի է որպես | Courtney Love |
Ծնվել է | 1964 թվականի հուլիսի 9[1][2][3] Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք և գրանջ |
Մասնագիտություն | ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, երաժիշտ, նկարիչ և մոդել |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, բաս, ստեղնաշար |
Գործունեություն | 1982- մինչ մեր օրեր |
Լեյբլ | Sympathy for the Record Industry? |
Կրթություն | Փորթլենդի պետական համալսարան, Թրինիթի քոլեջ, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ և Դրոգեդայի քերականության դպրոց |
Անդամակցություն | Hole? |
Ամուսին | James Moreland? և Կուրտ Քոբեյն |
Կայք | courtneylove.com |
Հայտնի գործիքներ | |
Ստորագրություն | |
Courtney Love Վիքիպահեստում |
Նա հոգեթերապևտ Լինդա Քերոլի և քարոզիչ Հենք Հարիսոնի դուստրն է։ Լավի մանկությունն անցել է Փորթլենդում, Օրեգոնի շրջանում, որտեղ նա հանդես է եկել մի շարք ոչ այնքան նշանավոր խմբերի հետ։ Faith No More-ում վոկալիստի աշխատանքից հետո Լավը նկարահանվում է բրիտանացի ռեժիսոր Ալեքս Կոքսի ֆիլմում՝ 1980-ական թվականների վերջերին՝ մինչև Hole խմբի կազմավորումը։
1995 թվականին Լավը վերադառնում է դերասանական կարիերային՝ ստանալով Ոսկե Գլոբուս մրցանակը «Հասարակությունն ընդդեմ Լարրի Ֆլինտի» (1996) ֆիլմում Միլոշ Ֆորմանի դերը խաղալու համար։ Դրանից հետո Hole-ի երրորդ թողարկման (1998 թվականին) շնորհիվ Լավը վաստակեց դրական կարծիք և մի քանի անգամ ներկայացվեց Գրեմիի։
Հետագայում Hole-ի աշխատանքները ընթանում էին հանգիստ պայմաններում։ 1999 թվականի դրությամբ Լավը շարունակում էր աշխատել որպես դերասանուհի, հայտնվեց բյուջետային նկարներում, ինչպիսիք են «Մարդը լուսնի վրա»` 1999 թվականին և «Թակարդում»` 2002 թվականին։
2004 թվականին թողարկեց իր առաջին սոլո ալբոմը` «Ամերիկայի սիրելին» անվամբ։