Քունը և նրա խորթ եղբայր Մահը
From Wikipedia, the free encyclopedia
«Քունը և նրա խորթ եղբայր Մահը»[1] (անգլ.՝ Sleep and his Half-brother Death), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1874 թվականին[2]։ Նկարում պատկերված են հին հունական դիցաբանությունից երկվորյակ եղբայրներ Հիպնոս և Թանատոս աստվածները։ Սա եղել է Ուոթերհաուսի առաջին կտավը, որը ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[3]։ Ստեղծվել է այն բանից հետո, երբ նկարչի կրտսեր եղբայրը մահացել է տուբերկուլոզից[4]։
Արագ փաստեր Քունը և նրա խորթ եղբայր Մահը, տեսակ ...
Քունը և նրա խորթ եղբայր Մահը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1874 |
բարձրություն | 69,85 սանտիմետր |
լայնություն | 90,81 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
կայք | |
Ծանոթագրություններ |
Փակել
Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։