Քվազար
From Wikipedia, the free encyclopedia
Երկնային ծագում ունեցող ռադիոալիքների ճառագայթման աղբյուրը՝ քվազարը, հզոր էնեգիայով օժտված հեռավոր գալակտիկայի կորիզ է հանդիսանում։ Առաջին անգամ այդ չափազանց պայծառ երկնային մարմինների ուշադրության արժանանալու պատճառը դրանց էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրում կարմիր շեղման գրանցումն էր ինչպես տեսանելի լույսի, այնպես էլ ռադիոալիքային տիրույթներում։ Այլ խոսքով՝ աստղը կազմող նյութի ճառագայթման հաճախությունը ավելի փոքր էր, քան երկրային պայմաններում նույն նյութի ճառագայթման հաճախությունը։ Բացի այդ, ճառագայթման անկյունային բաշխվածությունը առավելապես նմանեցվում էր կետային աղբյուրի, ասել է թե աստղերի ճառագայթմանը, քան ձգված աղբյուրի տեսքով գալակտիկաների ճառագայթմանը[1]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |