Քվինտիլիոս Վարոս
From Wikipedia, the free encyclopedia
Պուբլիոս Քվինտիլիոս Վարոս[4] (լատին․՝ Publius Quintilius Varus, մ.թ.ա. 46-մ.թ. 9), հռոմեացի քաղաքական գործիչ և զորավար։ Մ.թ.ա. 13-ի կոնսուլ, մ.թ.ա. 7-6-ին՝ լեգատ Ասորիքում, մ.թ. 5-ից՝ Գերմանիա պրովինցիայի կուսակալ։ Վարոսի վարած հարստահարման և ռոմանականացման քաղաքականությունն առաջ է բերել գերմանական ցեղերի ապստամբություն Արմինիոսի գլխավորությամբ։ Ապստամբները Վարոսի զորքը (27 հազ. զինվոր) ներքաշել են Տևտոբուրգյան անտառ (այժմ՝ Գերմանիայի տարածքում, Վեզեր և Էմս գետերի հովիտների միջև) և կոտորել Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում. Վարոսն ինքնասպան է եղել մ․թ․ա. 9 թվականին։
Արագ փաստեր Քվինտիլիոս Վարոս Quintilius Varus, Ծնվել է ...
Քվինտիլիոս Վարոս Quintilius Varus | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 46[1][2] |
Ծննդավայր | Կրեմոնա, Հռոմեական Հանրապետություն |
Մահացել է | 9[1][2] |
Մահվան վայր | Տևտոբուրգի անտառ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և քաղաքական գործիչ |
Ամուսին | 1. Անհայտ 2. Վիսպանիա Մարցելա (մ.թ.ա. 14 — 2) 3.Կլավդիա Պուլհրա(2 — 9) |
Ծնողներ | հայր՝ Sextus Quinctilius Varus?[3][3], մայր՝ Claudia Marcella? |
Զբաղեցրած պաշտոններ | հինհռոմեացի սենատոր, ռոմանական կառավարիչ և կոնսուլ |
Երեխաներ | Քվինտիլիոս Վարոս Կրտսեր |
Varus Վիքիպահեստում |
Փակել