Քվինտոս Սերտորիոս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քվինտոս Սերտորիոս.

Քվինտոս Սերտորիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քվինտոս Սերտորիոս
լատ.՝ Quintus Sertorius
Ծնվել էմ. թ. ա. 126
ԾննդավայրՆորչա, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Մահացել էմ. թ. ա. 72
Մահվան վայրՈւեսկա, Արագոն, Իսպանիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունAncient Roman politician և Ancient Roman military personnel
Զբաղեցրած պաշտոններռոմանական կառավարիչ, Պրետոր և քվեստոր
Քաղաքական կուսակցությունՊոպուլյարներ
Սերտորիոս Քվինտոսը և ձիու պոչը
Սերտորիոս Քվինտոսը և ձիու պոչը

Քվինտոս Սերտորիոս (լատ.՝ Quintus Sertorius) (մ․ թ․ ա․ մոտ 122-72), հռոմեական զորավար։

Մասնակցել է կիմբրերի և տևտոնների դեմ պատերազմներին (105 և 102 թվականներին), Դաշնակցային պատերազմին։ Մարիոսի և Կիննայի (Ցիննա) կողմնակիցն էր Սուլլայի դեմ պայքարում (88-82)։ 83-81 թվականներին իբրև պրետոր կառավարել է Մերձակա Իսպանիա պրովինցիան։ 80 թվականից գլխավորել է իբերական ցեղերի պայքարը Հռոմի դեմ, Իսպանիան դարձրել հակասուլլայական ընդդիմության կենտրոն։ Հենվելով իբերական ավագանու վրա՝ իր իշխանության տակ միավորել է համարյա ամբողջ Իսպանիան և խոշոր հաղթանակներ է տարել հռոմեական զորավարներ Մետելլոսի ու Դնեոս Պոմպեոսի նկատմամբ։ Սպանվել է իր մերձավորների դավադրությամբ, որոնք ձգտել են հաշտվել Հռոմի հետ։ Հռոմի դեմ պայքարում Սերտորիոսի հետ դաշնակցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քվինտոս Սերտորիոս
Listen to this article