Քրեաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Քրեագիտություն կամ Կրիմինալոգիա (լատին․՝ crimen՝ հանցագործություն և հին հունարեն՝ λόγος, ուսմունք, գիտություն), «գիտություն հանցագործության մասին»։ Քրեագիտությունը ուսումնասիրում է հանցավորությունը՝ որպես սոցիալական երևույթ, հանցագործի անձը, հանցավորության պատճառներն ու պայմանները, ինչպես նաև հանցավորության կանխման միջոցները։ «Կրիմինալոգիա» տերմինը ի հայտ է եկել 1879 թվականին՝ ֆրանսիացի մարդաբան Պոլ Տոպինարդի կողմից[1], մինչ դա օգտագործվել է քրեական սոցիոլոգիա տերմինը[2]։