Քրեական իրավունք
իրավունքի ճյուղ / From Wikipedia, the free encyclopedia
Քրեական իրավունքը իրավունքի հնագույն դասական ճյուղերից է. այն կարգավորում է հասարակական հարաբերություններ, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի նրա իրավունքների և ազատությունների հասարակության և պետության շահերի պաշտպանությունը։ Քրեական իրավունք հասկացությունը ընկալվում է երեք իմաստով՝
- Իրավունքի ճյուղ
- Օրենսդրության ճյուղ
- Համանուն գիտության դասընթաց
Այլ ճյուղերից այն տարբերվում է իր կարգավորող հասարակական հարաբերությունների շրջանակով և դրանց կարգավորման մեթոդով։ Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վտանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժիչ ազատելու կարգն ու պայմանները։