From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոփոր Ա Տիրառիջցի (նաև՝ Քրիստափոր Փիլիսոփա, 5-րդ դար, Տիրառիճ, Բագրևանդ, Այրարատ, Հայկական մարզպանություն - 545), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (539-545), հաջորդել է Սահակ Բ Ուղկեցուն[1][2]։
Քրիստափոր Ա Տիրառիջցի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Ամենայն Հայոց կաթողիկոս |
Ընտրվել է | 539 |
Գահակալություն | 539 - 545 |
Իրավանախորդ | Սահակ Բ Ուղկեցի |
Իրավահաջորդ | Ղևոնդ Ա Եռաստեցի |
Ծնվել է | 5-րդ դար |
Ծննդավայր | Տիրառիճ, Բագրևանդ, Այրարատ, Հայկական մարզպանություն |
Մահացել է | 545 |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | կաթողիկոս |
Հայտնի է Մարզպանական Հայաստանում և հարևան երկրներում նեստորականության և քաղկեդոնականության դեմ մղած իր պայքարով։ Այդ նպատակով, ուղղափառ ասորիներին ներստորականներից պաշտպանելու համար նախ գրով, ապա անձամբ ուղևորվել է Միջագետք և Պարսկաստան, ներկայացել շահնշահ Խոսրով Անուշիրվանին և Ասորական եկեղեցու համար կատարել ձեռնադրություններ, որոնցից հիշվում է Ասորական եկեղեցու մեծագործ եպիսկոպոս Աքուդեմեն[1]։ Ապա շրջագայել է Վերին Ասորիք՝ ամենուրեք քարոզելով 431 թվականին Եփեսոսի տիեզերական ժողովում հաստատված ուղղափառ դավանությունը և ամրապնդելով Հայ Առաքելական եկեղեցու դիրքն ու հեղինակությունը Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ։
Պարսկա-բյուզանդական պատերազմի ընթացքում՝ 542 թվականին, Խոսրով Անուշիրվանի կարգադրությամբ Պարսկահայաստանի զորահրամանատար Նաբեդեսը (Նահապետ) Քրիստափորին ուղարկում է Բյուզանդական Հայաստանի զորահրամանատար Վալերիանոսի մոտ, որպեսզի բողոքի դեսպանների ուշանալու համար։ Կաթողիկոսն իր հետ տանում է նաև իր եղբորը, որը զորահրամանատարին տեղեկացնում է Խոսրովի հաշտություն կնքելու ցանկության իրական դրդապատճառները (արքայի դեմ գահակալական կռիվներ էին սկսվել, բանակում համաճարակ էր սկսվել)[2]։
Մահացել է 545 թվականին, կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Ղևոնդ Ա Եռաստեցին[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.