From Wikipedia, the free encyclopedia
Քրիստինա Վիկտորիա Գրիմի (անգլ.՝ Christina Victoria Grimmie, մարտի 12, 1994, Մարլթոն, Նյու Ջերսի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - հունիսի 10, 2016[1], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դաշնակահարուհի, ով ճանաչում է ձեռք բերել ՅուԹյուբ վիդեոհոսթինգում հայտնի երգերի իր քավեր տարբերակները տեղադրելով։
Քրիստինա Գրիմի | |
---|---|
Գրիմին 2014 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Christina Grimmie |
Ի ծնե անուն | Քրիստինա Վիկտորիա Գրիմի |
Ծնվել է | մարտի 12, 1994 Մարլթոն, Նյու Ջերսի |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 10, 2016[1] (22 տարեկան) Օռլանդո, Ֆլորիդա |
Գերեզման | Berlin Cemetery |
Ժանրեր | R&B, սոուլ, փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգերի հեղինակ, դաշնակահարուհի |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 2009-2016 |
Լեյբլ | Creative Artists Agency, Island Records |
Կրթություն | Cherokee High School? |
Կապված | Ադամ Լևին, Սելենա Գոմես, Դավ Քամերոն, Before You Exit |
Կայք | christinagrimmieofficial.com |
Ստորագրություն | |
Christina Grimmie Վիքիպահեստում |
2011 թվականին թողարկել է իր առաջին մինի ալբոմը, որը կրում է «Find Me» անվանումը[3]։ 2013 թվականի օգոստոսին վաճառքի դուրս եկավ Գրիմիի «With Love» կոչվող առաջին ստուդիական ալբոմը, որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 101-րդ հորիզոնականը[4]։ 2014 թվականին մասնակցեց ամերիկյան «The Voice» նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ ընդգրկվեց Ադամ Լևինի թիմում և եզրափակչում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[5]։
2016 թվականի հունիսի 10-ին Գրիմիի վրա ատրճանակով երեք անգամ կրակել են, երբ նա Օռլանդո քաղաքի Plaza Live համերգասրահում ունեցած համերգից հետո երկրպագուներին ինքնագրեր էր բաժանում։ Անհայտ մարդասպանը այնուհետև ինքն իր վրա կրակելով ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ Գրիմիի եղբայրը փորձել է բռնել նրան։ Գրիմիին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն հաջորդ օրը՝ հունիսի 11-ին հայտարարվեց նրա մահվան մասին[6][7]։ Այնուհետև ոստիկանությունը պարզեց նաև մարդասպանի ինքնությունը, ով 27-ամյա Քևին Ջեյմս Լոյբլն էր[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.