Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներ
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդես դե Կիրշներ[14] (իսպ.՝ Cristina Elisabet Fernández de Kirchner /kɾisˈtina eˈlisaβet ferˈnandes ðe ˈkirʃner/, փետրվարի 19, 1953(1953-02-19)[4][5][6][…], Tolosa, Լա Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա[7]), Արգենտինայի 55-րդ նախագահը 2007 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը։ Փոխարինել է իր ամուսնուն՝ Նեստոր Կիրչներին։ Դարձել է Արգենտինայի երկրորդ կին նախագահը (Իսաբել Պերոնից հետո) և Արգենտինայի առաջին կին նախագահը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է ընտրությունների արդյունքում։
Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներ | |
Կուսակցություն՝ | Խուստիսիալիստական կուսակցություն[1] և Front for Victory? |
---|---|
Կրթություն՝ | Լա Պլատայի ազգային համալսարան[1][2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն[3] |
Ծննդյան օր | փետրվարի 19, 1953(1953-02-19)[4][5][6][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Tolosa, Լա Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա[7] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ամուսին | Նեստոր Կիրշներ[8] |
Զավակներ | Máximo Kirchner?[9][10] և Florencia Kirchner? |
Կայք՝ | cfkargentina.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ֆերնանդեսն ավարտել է Լա Պլատայի Ազգային համալսարանը[15][16]։ Ուսման տարիներին ծանոթացել է ապագա ամուսնու հետ, իսկ կրթությունն ավարտելուց հետո նրանք տեղափոխվել են Սանտա Կրուս նահանգ, որտեղ աշխատել են որպես փաստաբան։ 1989 թվականին Քրիստինա Ֆերնանդեսն ընտրվել է Սանտա Կրուս նահանգի օրենսդիր ժողովի անդամ, իսկ 1995-2007 թվականներին մի քանի անգամ ընտրվել է Արգենտինայի կոնգրեսի անդամ։ 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Քրիստինա Ֆերնանդեսն առաջադրվել էր «Ճակատ հանուն հաղթանակի» կառավարող կուսակցության կողմից. նա հաղթեց՝ ստանալով ձայների 45 %-ը, ինչը 20 %-ով ավելի էր այն ձայների քանակից, որ ստացել էր հաջորդ թեկնածուն։ Այս ընտրությունների ժամանակ գրանցված տոկոսային տարբերությունն ամենամեծն էր սկսած 1983 թվականից, երբ Արգենտինայում հաստատվեց քաղաքացիական կառավարություն և սկսեցին անցկացվել ազատ ընտրություններ[17][18]։ Քննադատվելով ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան քաղաքական ուժերի կողմից՝ Քրիստինա Ֆերնանդեսը կայուն ու բավական մեծ աջակցություն ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ հարավամերիկյան հարևան պետություններում[19]։