Քրիստոնեական փիլիսոփայություն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեական փիլիսոփայություն, քրիստոնեական հավատին վերաբերող բանակռիվ իշխող արդի փիլիսոփայության հետ (Ա․ Դեմպֆ)[1]։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Քրիստոնեական փիլիսոփայություն եզրույթը օգտագործվում է տեքստերի նկարագրության նպատակով, որոնք ստեղծվել են քրիստոնեական մշակութային միջավայրում՝ որպես իսլամական, չինական, հուդայական և այլ կրոնական փիլիսոփայությունների տերմինների համարժեք։ Քրիստոնեական փիլիսոփայություն եզրույթը տարբեր հեղինակների կողմից տարբեր կերպ է կիրառվում․ չկա փիլիսոփայական համակարգ, որը հնարավոր կլիներ անվանել միակ քրիստոնեական փիլիսոփայություն, բայց գոյություն ունեն բազմաթիվ քրիստոնեական փիլիսոփայություններ[2]։ Քրիստոնեական փիլիսոփայություն մեջ տարբերակվում են ուղղափառ, կաթոլիկ և բողաքական փիլիսոփայությունները[3]։ Քրիստոնեական փիլիսոփայությունը սկիզբ է առնում 3-րդ դարից (Կղեմես Ալեքսանդրացի, Որոգինես)։ Քրիստոնեական փիլիսոփայություն եզրույթի հեղինակը Էրազմ Ռոտերդամցին է։