Քրիստոսն անդունդից (արձան)
From Wikipedia, the free encyclopedia
«Քրիստոսն անդունդից» (իտալ.՝ Il Cristo degli Abissi), Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան, որը տեղադրված է Միջերկրական ծովի հատակին։ Քրիստոսի 2.5 մետրանոց արձանը տեղադրված է 17 մետր խորության վրա՝ Սան Ֆրուտուոզո ծովախորշում (իտալ.՝ San Fruttuoso, Ջենովայից ոչ հեռու, Լիգուրիա պատմական շրջանում), Իտալական ռիվիերայում։ Արձանը տեղադրվել է 1954 թվականի օգոստոսի 22-ին։ Բացի այդ աշխարհում կան նաև այս արձանի բազմաթիվ կրկնօրինակներ և նույն թեմայով այլ ստեղծագործություններ, որոնք կրկին կոչվում են «Քրիստոսն անդունդից»[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիսուս Քրիստոսի արձան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քրիստոսն անդունդից, տեսակ ...
Քրիստոսն անդունդից | |
---|---|
տեսակ | statue of Jesus? |
քանդակագործ | Գուիդո Գալետտի |
տարի | 1954 |
նյութ | բրոնզ |
գտնվում է | Portofino marine protected area? |
քաղաք | Կամոլի |
Christ of the Abyss Վիքիպահեստում |
Փակել