Օսլոյի գերեզմանատուն (նորվ.՝ Vår Frelsers gravlund) , Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ամենահին հուշային գերեզմանատներից մեկն է։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսում՝ Համմերսբորգում, որը Համլե Ակեր շրջանում է։
Արագ փաստեր Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատունVår Frelsers gravlund նորվ.՝ Vår Frelsers gravlund, Տեսակ ...
Vår Frelsers gravlund գերեզմանատունը ձևավորվել է դեռևս 1808[1] թվականին։ Այդ ժամանակ ամբողջ Եվրոպայով մեկ մոլեգնում էր սև մահը՝ ժանտախտի համաճարակը Նապոլեոն Բոնապարտի պատերազմների ֆոնի վրա։ Այստեղ առաջին հուղարկավորվողը եղավ լյութերական եկեղեցու հոգևորական Աննա Տուլեսիուսը։
1864 թվականին Vår Frelsers gravlund գերեզմանատանը կառուցվեց լյութերական եկեղեցի, որը կոչվեց Սուրբ Փրկչի եկեղեցի։
1911 թվականին այս գերեզմանատան տարածքը զգալիորեն ընդարձակվում է։ 1952 թվականին այստեղ դադարեցնում են հուղարկավորությունները։ Ներկա դրությամբ Vår Frelsers gravlund գերեզմանոցը համարվում է հուշային գերեզմանոց, յուրօրինակ մի պանթեոն, որտեղ իրենց վերջին հանգիստ են գտել Նորվեգիայի քաղաքական, մշակութային, գիտական ոլորտի երախտավորները։