անգլիացի բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Սմարթ կամ միսիս Մերի Միդնայթ (անգլ.՝ Christopher Smart, գրական կեղծանունը՝ անգլ.՝ Mrs. Mary Midnight[4], ապրիլի 11, 1722[1][2], Շիպբորն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 21, 1771[1] կամ մայիսի 20, 1771[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։ Հայտնի է «Երգ Դավթին» (անգլ.՝ A Song to David) և «Ցնծացեք Գառով» (լատին․՝ Jubilate Agno) պոեմներով, որոնց մի մասը գրվել է հոգեբուժարանում եղած ժամանակ։
Քրիստոֆեր Սմարթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1722[1][2] |
Ծննդավայր | Շիպբորն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 21, 1771[1] (49 տարեկան) կամ մայիսի 20, 1771[3] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գրական անուն | Mary Midnight[3] |
Մասնագիտություն | գրող, թատրոնի դերասան, կոմպոզիտոր, քրիստոնեական հիմների հեղինակ, մանկագիր և խմբագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Պեմբրոկ քոլեջ, Դարհեմ դպրոց և Մեիդթոն Քերականական դպրոց |
Christopher Smart Վիքիպահեստում |
Քրիստոֆեր Սմարթը ծնվել է Քենթի նահանգի Շիպբուրն գյուղում, կալվածատիրոջ ընտանիքում[5]։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ ուշադրության է արժանացել իր լատիներեն բանաստեղծություններով և անտիկ հեղինակների թարգմանություններով, բանաստեղծական մրցույթներում բազմիցս արժանացած մրցանակներով։ Համալսարանն ավարտելուց հետո այնտեղ կատարել է տարբեր դասախոսական և վարչական պարտականություններ։ Ընդ որում, նա անկանոն կյանք է վարել, պարտքերի մեջ է խրվել և 1747 թվականին պարտատերերի պահանջով մի որոշ ժամանակ բանտարկվել է։
1752 թվականին Սմարթը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ համագործակցել է թերթերի և ամսագրերի հետ (Student և Midwife)։ Փորձել է գրել կատակերգական թատերգություններ։ 1756 թվականին հրատարակել է Հորացիոսի գրքի արձակ ուղերձ ներբողները[6]։
Մոտ 1751 թվականին Սմարթի մոտ հոգեկան խանգարումներ են ի հայտ եկել, որը ժամանակի ընթացքում վերածվել է հոգեկան մոլուցքի[Ն 1]։ Ժամանակակիցներիը վկայում են, որ նա մարդաշատ վայրերում միշտ աղոթում էր ամբողջ ձայնով, ծնկի էր գալիս, ձեռքերը պարզում երկինք և պահանջում էր, որ մյուսներն էլ հետևեն իր օրինակին։ Բազմաթիվ դժգոհություններից հետո Սմարթին տեղափոխում են լոնդոնյան Սուրբ Ղուկասի հիվանդանոցը, որը հոգեբուժարան էր, որտեղ պահվում է 1756-1763 թվականներին։ Սմարթի ավագ ընկեր և հովանավոր Սեմյուել Ջոնսոնը[8], կալանավորման ժամանակ այցելելով պոետին, բազմիցս պահանջում էր նրան ազատ արձակել՝ անելով հետևյալ հայտարարությունը․
Ավելի մեծ խելագարություն է առհասարակ չաղոթելը, քան աղոթել այնպես, ինչպես անում է Սմարթը[9]։ |
Սմարթը հոգեբուժարանում ստեղծել է «Երգ Դավթին»[10] և «Ցնծացեք Գառով» պոեմները[11], որոնք նրան փառքի են արժանացրրել՝ հետմահու։ Հոգեբուժաարանից հետո նա ապրել է կարիքների մեջ։ 1770 թվականին պարտքերի պատճառով նրան կրկին ձերբակալել են և մահացել է 1771 թվականի մայիսի 21-ին, աղքատության մեջ և մոռացվածության մատնված։
Սմարթի պոեզիան կրկին ուշադրության է արժանացել Ռոբերտ Բրաունինգի կողմից։ Ռոբերտ Բրաունինգը Սմարթի հանրահայտության համար մեծ ջանքեր է ներդրել և միաժամանակ «հնարամիտ խելագարի»՝ Սմարթի մասին ռոմանտիկ լեգենդ է ստեղծել։ Դանթե Գաբրիել Ռոսսետտիին «Երգ Դավթին» պոեմը անվանել է «18-րդ դարում անգլերենով գրված ամենակատարյալ բանաստեղծությունը»։ 20-րդ դարում Սմարթի բանաստեղծությունները, Ուիլյամ Բաթլեր Եյթսի կողմից արժանանալով մեծ գնահատանքի, ընդգրկվել են անգլիական պոեզիայի ոսկե ֆոնդում։ «Ցնծացեք Գառով» (Jubilate Agno) պոեմի հիման վրա Բենջամեն Բրիտտենը 1943 թվականին գրել է իր՝ «Ցնծացեք Գառով» (Rejoice in the lamb) տոնական կանտատը։
1752 թվականին Սմարթը համագործակցել է լոնդոնյան թերթերի և ամսագրերի հետ, մասնավորապես՝ Student և Midwife[Ն 2]։ Այս երկու ամսագրերի հրապարակումներում պարզորոշ երևում է գործընկերների և ծանոթների մասին քնարական բանաստեղծական ոճից դեպի դառը և կատաղի երգիծանքի անցումը, որն ուղղված էր այն ժամանակվա կառավարությունում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքական գործիչներին[4]։
Սմարթը հսկայական բանաստեղծական ժառանգություն է թողել, որի մեծ մասը կրոնական և երգիծական բովանդակություն ունեն։ Նա փորձել է բեմական երգիծական պոեմներ ստեղեծել, որանցից է «Ծեր կնոջ հռետորաբանությունը» (անգլ.՝ The Old Woman's Oratory) երգիծական պոեմը[13]։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը համարվում է «Երգ Դավթին» պոեմը, որը գրվել է մոտ 1763 թվականին։ Պոեմում Բիբլիական արքա-բանաստեղծի[Ն 3] գովքը վերածվում է հոգևոր հիմնի՝ նվիրված Աստծուն և Նրա կողմից ստեղծված աշխարհին, որտեղ ամեն ինչ արժանի է գովաբանության և գովասանքի, իսկ ինքը՝ բանաստեղծը, դառնում է նոր Ադամ, որը ակնածանքով խոնարհվում է տիեզերքի գեղեցկության առաջ[10]։
«Ցնծացեք Գառով» (Jubilate Agno) պոմը պահպանվել է հատվածներով, ամբողջական այն հրատարակվել է 1954 թվականին։ Պոեմում բանաստեղծն իրեն անվանում է «Աստծո դպիր, ավետարանական դպիր» և ջանում է աշխարհում գոյություն ունեցող բոլոր առարկաներին տալ բանաստեղծական նկարագրություն։ Ավելի հայտնի է այն հատվածը, որը նվիրված է Սմարթի Ջեֆրի անունով կատվին, որտեղ հեղինակը վսեմ՝պատարագի նմանվող ոճով թվարկում է նրա արժանիքները։
21-րդ դարում Սմարթի անունը Ռուսաստանում դեռևս անհայտ էր։ Իրադրությունը փոխվել է, երբ 2001 թվականին ռուս գրականագետ Ե․ Վ․ Վիտկովսկին թարգմանել է «Երգ Դավթին» (Песнь Давиду) պոեմը, Գ․ Մ․ Կրուժկովը 2002 թվականին թարգմանել է «Ցնծացեք Գառով» (Jubilate Agno) պոեմից ընտրյալ հատվածներ, և Ս․ Պեչկինը 2005 թվականին թարգմանել է «Ցնծացեք Գառով» (Jubilate Agno ) պոեմը՝ մեկնաբանություններով։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.