Քրիս Բոշ
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Ուեսոն Բոշ (անգլ.՝ Christopher Wesson Bosh, մարտի 24, 1984(1984-03-24), Դալաս), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, ծանր հարձակվող և կենտրոնական։ Հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս» և «Մայամի Հիթ» ակումբներում ունեցած մարզական կարիերայով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քրիս Բոշ Chris Bosh | |||||
Քրիստոֆեր Ուեսոն Բոշ | |||||
Մայամի Հիթ | |||||
---|---|---|---|---|---|
Ակումբ | Մայամի Հիթ | ||||
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | ||||
Համար | № 4, 1 | ||||
Ի ծնե տրված անունը | Քրիստոֆեր Ուեսոն Բոշ Christopher Wesson Bosh | ||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 24, 1984 (40 տարեկան) | ||||
Ծննդավայր | Դալլաս, Տեխաս, ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 2,11 մ | ||||
Քաշ | 107 կգ | ||||
Դպրոց | Լինքոլնի ավագ դպրոց (Դալլաս, Տեխաս) | ||||
համալսարան | Ջորջիա թեք (2002–2003) | ||||
Դրաֆթի տարի | 2003 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Տորոնտո Ռեպտորս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Տորոնտո Ռեպտորս (2003–2010) Մայամի Հիթ (2010-2017) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Ծնվել է ԱՄՆ Տեխաս նահանգի վարչակենտրոն Դալաս քաղաքում։ Տեխասում արժանանալով «միստր բասկետբոլ» տիտղոսին, 1 տարի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ընտրվել է 2003 թվականի NBA-ի դրաֆթի 4-րդ համարի ներքո՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից։ «Տորոնտոյում» անցկացրած տարիներին համարվել է լիգայի ամենաերիտասարդ աստղերից մեկը։ 11 անգամ ճանաչվել է NBA աստղ (NBA All-Star) և 1 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում։
2010 թվականից մինչև 2017 թվականը ելույթ է ունեցել «Մայամի Հիթ» ակումբում, որի կազմում երկու անգամ անընդմեջ դարձել է NBA-ի չեմպիոն՝ 2012 և 2013 թվականներին։
Եղել է Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ Պեկինի օլիմպիական խաղերում։
Բոշն ստեղծել է բարեգործական հիմնադրամ և հաճախ խոսում է պատանիների շրջանում կարդալու անհրաժեշտության մասին։