Քրիս Բրաուն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Մորիս «Քրիս» Բրաուն (անգլ.՝ Christopher Maurice "Chris" Brown, մայիսի 5, 1989(1989-05-05)[4][5][3][…], Tappahannock, Վիրջինիա, ԱՄՆ[6]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պարող և դերասան։ Դեռ մանկուց ներգրավված է եղել եկեղեցական երգչախմբում և մասնակցել է տարբեր տաղանդների շոուների։ 2004 թվականին Jive Records ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, հաջորդ տարվա նոյեմբերի 29-ին թողարկում է իր դեբյուտային՝ «Chris Brown» կոչվող ստուդիական ալբոմը։ Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, և առաջին շաբաթում ունեցել է 154,000 օրինակի վաճառք[7]։ Քրիսի դեբյուտային՝ «Run It!» սինգլը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը, և նրան դարձնում է այն շատ քիչ կատարողներից մեկը, ով իր դեբյուտային սինգլով գլխավորել է այդ հիթ շքերթը։ 2007 թվականի նոյեմբերի 6-ին նա թողարկում է իր «Exclusive» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը, որը Billboard 200-ում 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում և առաջին շաբաթում վաճառվում է 294,000 օրինակով[8]։ Ալբոմի գլխավոր՝ «Kiss Kiss» սինգլը, նույնպես գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը։
Քրիս Բրաուն | |
---|---|
Քրիս Բրաունը 2012 թվականի ապրիլին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Chris Brown |
Ի ծնե անուն | Քրիստոֆեր Մորիս Բրաուն |
Նաև հայտնի է որպես | Բրիզի (Breezy) |
Ծնվել է | մայիսի 5, 1989 (34 տարեկան) Տապահանոկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1][2][3][…] |
Ժանրեր | R&B, փոփ, հիփ հոփ, պարային |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պարող, դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | Chris Brown Entertainment, Jive Records, Zomba Label Group, RCA Records |
Կրթություն | Essex High School? |
Կապված | Ռիհաննա, Թայգա, Թրեյ Սոնգզ, Քիդ Ինկ, Բիգ Շոն, The Game, Քևին Մակքոլ, Լիլ Ուեյն, Թի Փեյն, Ար Քելլի, Ջուլզ Սանտանա, Busta Rhymes, Bow Wow |
Պարգևներ | |
Կայք | chrisbrownworld.com |
Chris Brown (entertainer) Վիքիպահեստում |
2009 թվականին Քրիս Բրաունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ծեծի էր ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ Ռիհաննային, որից հետո մի քանի տարի նա հսկողության տակ էր։ 2009-ի դեկտեմբերի 7-ին Քրիսը թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Graffiti»: Ալբոմը իր առաջին շաբաթում 102,000 օրինակի վաճառք է ունենում, և Billboard 200-ում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 2011 թվականի մարտ 18-ին նա թողարկում է իր «F.A.M.E.» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը, որը միանգամից գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը, և առաջին շաբաթում գրանցում է 270,000 օրինակի վաճառք[9]։ Ալբոմը նաև Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխությունում ստանում է «Լավագույն R&B ալբոմ» մրցանակը, որը նաև դառնում է Քրիսի առաջին Գրեմմին։ Նրա թվով հինգերորդ՝ «Fortune» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվում է 2012-ի հունիսի 29-ին։ Չնայած ալբոմը հիմնականում բասացական կարծիքների է արժանացել երաժշտական քննատաների կողմից, սակայն այն գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը[10]։ Իր վեցերորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «X», Քրիս Բրաունը թողարկել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին։ Ալբոմը Billboard 200 ալբոմներ հիթ շքերթ է մտել 2-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում գրանցել է 146,000 օրինակի վաճառք։