Քրիս Փոլ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քրիս Փոլ.

Քրիս Փոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Picto infobox baschet.png
Քրիս Փոլ
Chris Paul

Փոլը 2013 թվականին
Ակումբ
Ֆինիքս Սանս
Դիրքը Խաղարկող
Համար № 3
Ի ծնե տրված անունը Քրիստոֆեր Էմանուել Փոլ
Christopher Emmanuel Paul
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1985 (36 տարեկան)
Ծննդավայր
Վինսթոն Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա ԱՄՆ
Ազգություն
Ամերիկացի
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դպրոց Վեսթ Ֆորսիթ ավագ դպրոց
համալսարան Ուեյք Ֆորեսթ (2003–2005)
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Օռլեանս Հորնեթս
Կարիերայի պատմություն
Նյու Օռլեանս Հորնեթս (2005–2011)
Լոս Անջելես Կլիպերս (2011-2017)
Հյուստոն Ռոքեթս (2017-2019)
Օկլահոմա Սիթի Թանդեր (2019–2020)
Ֆինիքս Սանս (2020-այժմ)
Մրցանակներ
  • 11× NBA աստղ (2008–2016, 2020, 2021)
  • NBA բոլոր աստղերի խաղի MVP (2013)
  • 4× All-NBA առաջին թիմ (2008, 2012–2014)
  • 4× All-NBA երկրորդ թիմ (2009, 2015, 2016, 2020)
  • All-NBA երրոդ (2011)
  • 7× NBA All-Defensive առաջին թիմ (2009, 2012–2017)
  • 2× NBA All-Defensive երկրորդ թիմ (2008, 2011)
  • NBA տարվա նորեկ (2006)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2006)
  • 4× NBA-ի առաջատար արդյունավետ փոխանցումների ասպարեզում (2008, 2009, 2014, 2015)
  • 6× NBA-ի առաջատար խլումների ասպարեզում (2008, 2009, 2011–2014)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2005)
  • All-ACC առաջին թիմ (2005)
  • All-ACC երկրորդ թիմ (2004)
  • ACC տարվա նորեկ (2004)
  • Բասկետբոլի ֆեդերացիայի «տարվա մարզիկ» (2004)
  • №3 մարզաշապկի հավերժացում Ուեյք Ֆորեսթի համալսարանի կողմից
  • Parade All-American առաջին թիմ (2003)
  • McDonald's All-American (2003)
  • Հյուսիային Կարոլինայի Միստր Բասկետբոլ (2003)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Լոնդոն 2012
 Ոսկի - Պեկին 2008
ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն
 Բրոնզ - Ճապոնիա 2006
Մինչև 20 տ. Ամերիկայի առաջնություն
 Ոսկի - Հալիֆաքս 2004

Քրիստոֆեր Էմանուել Փոլ (անգլ.՝ Christopher Emmanuel Paul, ծնվ.` մայիսի 6, 1985 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող, Բասկետբոլիստների ազգային ասոցիացիա (National Basketball Players Association, կրճատ՝ NBPA) արհմիության փոխնախագահ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս Սանս» ակումբում։

Ծնվել և մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Լյուիսվիլ համայնքում (Ֆորսիթ շրջան)։ Հաճախել է Վեսթ Ֆորսիթի ավագ դպրոց, որտեղ անցկացնելով ընդամենը երկու ակադեմիական մրցաշրջան, արժանացել է McDonald's All-American ճանաչողական մրցանակին։ Դպրոցն ավարտելուց հետո Փոլն ընդունում է մոտակա Ուեյք Ֆորեսթի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը՝ այնտեղի բասկետբոլի հավաքականում անցկացնելով 2 տարի, որից հետո մուտք է գործում NBA-ի 2005 թվականի դրաֆթ։ Դրաֆթում ընտրվելով «Նյու Օռլեանս Հորնեթսի» կողմից՝ Փոլն սկսում է տպավորիչ հանդես գալ իր առաջին մրցաշրջանում, որի ավարտից հետո ստանում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը։ Բացի այդ՝ փոլը 5 անգամ ճանաչվել է All-Star (5 անգամ մասնակցել է բոլոր աստղերի ամենամյա հանդիպմանը) և բազմաթիվ անգամներ արժանացել All-NBA և All-Defensive ճանաչողական մրցանակներին։

Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում երկու անգամ դարձել է օլիմպիական ոսկե մեդալակիր՝ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերում։

Բասկետբոլից դուրս, Փոլը նշմարելի հաջողությունների է հասել նաև բոուլինգ սպորտաձևում` մասնակցելով բազմաթիվ երիտասարդական և աստղային բոուլինգ-իրադարձությունների` որպես «CP3» կոչվող հիմնադրամի տնօրեն, որն ստեղծված է օգնելու Լուիզիանա նահանգում Կատրինա փոթորկից տուժածներին։

Անձնական կյանք

2011 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է Ջեյդա Քրոլիի հետ, ում հետ դեռ ընկերություն էր անում քոլեջում սովորելու տարիներից[1]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Քրիստոֆեր Էմանուել Փոլ կրստերը (ծնված 2009 թ. մայիսի 23) և Քեմրին Ալեքսիս Փոլը (ծնված (2012 թ. օգոստոսի 16))[2]։

Ծանոթագրություններ

  1. «New Orleans Hornets guard Chris Paul weds his longtime girlfriend»։ NOLA.com։ Սեպտեմբերի 12, 2011։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2016 
  2. «Chris Paul’s wife Jada Paul»։ PlayerWives.com։ Փետրվարի 13, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2016 

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քրիս Փոլ
Listen to this article