Քևին Մակհեյլ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քևին Մակհեյլ.

Քևին Մակհեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Picto infobox baschet.png
Քևին Մակհեյլ
Kevin McHale

Դիրքը Կենտրոնական/ Ծանր հարձակվող
Համար № 32
Ի ծնե տրված անունը Քևին Էդվարդ Մակհեյլ
Kevin Edward McHale
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1957 (63 տարեկան)
Ծննդավայր
Հիբինգ, Մինեսոտա, ԱՄՆ
Հասակ 2,08 մ
Քաշ 95 կգ
Դպրոց Հիբինգի ավագ դպրոց (Հիբինգ, Մինեսոտա)
համալսարան Մինեսոտայի համալսարան (1976–1980)
Դրաֆթի տարի 1980 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 1980–1993
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ՝
Բոստոն Սելտիքս (1980–1993)
Որպես մարզիչ՝
Մինեսոտա Թիմբերվուլվզ (2005, 2008–2009)
Հյուստոն Ռոքեթս (2011–2015)
Մրցանակներ

Մակհեյլը 1986 թվականի NBA-ի գերեզրափակչի հանդիպումներից մեկի ժամանակ
Մակհեյլը 1986 թվականի NBA-ի գերեզրափակչի հանդիպումներից մեկի ժամանակ

Քևին Էդվարդ Մակհեյլ (անգլKevin Edward McHale, դեկտեմբերի 19, 1957(1957-12-19), Hibbing, Սենտ Լուիս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ողջ մասնագիտական կարիերան (1980–1993) անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում, խաղացել է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ 2011-2015 թվականները զբաղեցրել է է «Հյուսթոն Ռոքեթս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

«Բոստոն Սելտիքսի» կազմում Մակհեյլը 1981, 1984 և 1986 թվականներին հաղթել է NBA-ի առաջնությունը՝ թիմակցելով Լարի Բըրդին և Ռոբերտ Փերիշին։

Բասկետբոլիստի կարիերայից հեռանալով Մակհեյլը 1993 թվականին աշխատանքի է անցնում «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում՝ ստանձնելով հեռուստավերլուծաբանի, ակումբի գլխավոր մենեջերի, և ի վերջո գլխավոր մարզչի պաշտոններ։ 1999 թվականին առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ[1]։ Ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցուցակում[2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քևին Մակհեյլ
Listen to this article