Օբերնի համալսարան
Օբերն քաղաքի պետական համալսարան / From Wikipedia, the free encyclopedia
Օբերնի համալսարան (անգլ.՝ Auburn University), ԱՄՆ Օբերն քաղաքի պետական համալսարան (Ալաբամա)։ Ալաբամայի նահանգի խոշորագույն համալսարաններից մեկը։ Համալսարանում սովորում է ավելի քան 25 000 ուսանող (29,776 Fall 2017) և դասավանդում է ավելի քան 1200 դասախոս[3]։ Հիմնադրվել է 1856 թվականի փետրվարի 7-ին` որպես Արևելյան Ալաբամայի տղամարդկանց քոլեջ[4], մասնավոր հումանիտար բուհ, որը փոխկապակցված է Հարավային մեթոդական Եպիսկոպոսաց եկեղեցու հետ։ 1872 թվականին քոլեջը դարձել է Ալաբամա նահանգի առաջին պետական բուհը` ստանալով նոր անվանում` Ալաբամայի գյուղատնտեսական և մեխանիկական քոլեջ[5]։ 1892 թվականին այն դարձել է նահանգի` խառը ուսուցմամբ առաջին բուհը։ 1899 թվականին քոլեջը փոխել է անունը Ալաբամայի պոլիտեխնիկական ինստիտուտի[5]։ Իր ներկայիս անվանումը բուհը ստացել է 1960 թվականին[6]։
Տեսակ | համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Օբերն |
Հասցե | 36849[2] |
Կազմված է | Jule Collins Smith Museum of Fine Art?, Auburn University Libraries? և Auburn University College of Liberal Arts? |
Ղեկավար կազմակերպություն | Auburn University System? |
Հիմնադրված է | 1856 |
Իրադարձություններ | mixed-sex education? |
Պաշտոնական կայք |
Համալսարանի ականավոր շրջանավարտներից են Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, դերասանուհի և պրոդյուսեր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Օկտավիա Սպենսերը, Վիքիպեդիայի հիմնադիրներից Ջիմմի Ուելսը, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին, Թենեսի նահանգի նահանգապետ Բիլ Լին։