ճապոնացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Օգատա Կորին (ճապ.՝ 尾形光琳, 1658[1][2][3][…], Heian-kyō, Tokugawa shogunate - հունիսի 2, 1716[4], Heian-kyō, Tokugawa shogunate), ճապոնացի նկարիչ։
Օգատա Կորին ճապ.՝ 尾形光琳 | |
---|---|
Ի ծնե | 尾形 惟富 |
Ծնվել է | 1658[1][2][3][…] |
Ծննդավայր | Heian-kyō, Tokugawa shogunate |
Վախճանվել է | հունիսի 2, 1716[4] |
Մահվան վայր | Heian-kyō, Tokugawa shogunate |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ և փորագրիչ |
Ոճ | Տիմպա դպրոց |
Ուսուցիչ | Yamamoto Soken? |
Ogata Korin Վիքիպահեստում |
Օգատա Կորինը համարվում է Միջնադարյան Ճապոնիայի խոշորագույն նկարիչներից մեկը, Ռիմպա գեղարվեստական ոճի (Ռին դպրոց, այսինքն Կորինայի դպրոց) հիմնադիրը։ Նրա աշխատանքներից շատերը ընդգրկված են Ճապոնիայի Ազգային գանձերի (կոկուհո) թվում։ Օգատա Կորինը ծնվել է Կիոտոյում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Ընտանիքը ներգրավված էր արվեստի բնագավառում[5]։ Կարիգանե-է (կտորեղենի առևտուր) անվանումով ընտանեկան բիզնեսը սպասարկում էր քաղաքի հարուստ արիստոկրատներին[6]։ Նկարչի հայրը, Օգատա Սոկեն (1621-1687) զբաղվում էր գեղագրությամբ և եղել է տեղական Նո թատրոնի հովանավորը[7][8]։ Կրտսեր եղբայրը` Օգատա Կենձանը, դարձավ հայտնի նկարիչ և խեցեգործ, եղբայրները հաճախ համատեղ աշխատանքներ էին ստեղծում[9]։
Օգատա Կորինը կարողացել է մշակել իր հատուկ գեղարվեստական դեկորատիվ ոճը, որը հեշտությամբ ճանաչվում էր նկարի ոճավորված ձևերի և սյուժեի իրատեսական արտահայտման շնորհիվ։ Օգատա Կորինը գեղանկարչություն է սովորել Կանո դպրոցից Յամամոտո Սոկենի[10], Կանո Ցունենոբուի (1636-1713) և Սումիյոսի Հուկեյայի (1631-1705) մոտ, բայց նրա ստեղծագործության վրա զգալի ազդեցություն են ունեցել Հոնամի Կոեցուն և Տավարայա Սոտացուն[11]։
Հոր մահից հետո` 1687 թվականին[12], եղբայրները տպավորիչ ժառանգություն ստացան։ Օգատա Կորինը սկսեց վարել ակտիվ հասարակական կյանք և արագ ծախսել գումարները, մի քանի տարվա ընթացքում նկարիչը զգալի պարտքեր կուտակեց և սկսեց ֆինանսական դժվարություններ կրել[13]։
Օգատա Կորինն իր ստեղծագործություններով հայտնի դարձավ ավելի ուշ շրջանում[14]։ Օգատա Կորինը 1701 թվականին ստացավ հոկկյո (Դհարմայի կամուրջ) պատվավոր կոչումը[14]։ 1704 թվականին նա տեղափոխվում է Էդո[15][16]։ Այստեղ նա ստեղծեց իր բազմաթիվ գլուխգործոցները, մասնավորապես Հիրիկների առաջակալը[17]։ Այդ պահին նա սկսեց զբաղվել նաև Սեսսյուի (1420-1506) և Սեսսոնա Սյուկեյայի (մոտ. 1504 -մոտ. 1589)[15] ստեղծագործությունների ուսումնասիրությամբ , որն էլ իր ազդեցությունն ունեցավ նրա աշխատանքների վրա[15]։
1709 թվականին Օգատա Կորինը վերադարձավ Կիոտո[15][16], որտեղ տուն կառուցեց, այնտեղ բացեց արվեստանոց և ապրեց կյանքի մնացած տարիները[18][19]։ Նրա վերջին գլուխգործոցներից մեկը դարձավ «Կարմիր և սպիտակ սալորենու ծաղկունքը» առաջակալը[20]։ Լաքով աշխատելիս վարպետը հաճախ օգտագործում էր նաև սադափ և արծաթ։
Օգատա Կորինը մահացել է 1716 թվականի հունիսի 2-ին հանրահայտ, բայց աղքատացած[19]։ Նրա գերեզմանը գտնվում է Կիոտոյում, Մյոկեն-ձի վանքի տարածքում[21]։ Նրա աշակերտներից են եղել Կահեյ Տատեբայասին, Սիկո Վատանաբեն և Ռոսյու Ֆուկայեն[10][22]։ Օգատա Կորինայի ժառանգությունը հայտնի և հռչակավոր դարձնելու գործում օժանդակություն են ցուցաբերել նրա եղբայրը` Կենձանը[23] և տարիներ անց Սակայի Հոյիցուն, որը կարողացավ գործնականում վերակենդանացնել Կորինայի ոճը և հրապարակել Օգատա Կորինայի ստեղծագործությունների ավելի քան 100 փայտափորագրական վերարտադրություններ (Կորին հյակկի-ձու)[11]։
Հիրիկներ (ճապ.՝ 紙本金地著色燕子花図), վեցփեղկանի առաջակալ` ստեղծված շուրջ 1701-1705 թվականներին[24][25], թանաքի և ոսկեջրած թղթի վրա[26]։
Սա նկարչի հոկկյո տիտղոս ստանալուց հետո ստեղծած առաջին աշխատանքներից մեկն էր։ Աշխատանքը ստեղծվել է Իսե Մսնոգատարի սյուժեի մոտիվներով Նիձյո ընտանիքի համար, իսկ նրանք այն տրամադրել են Նիսի-հոնգանձի վանքին[27][28]): Առաջակալը ներառված է Ճապոնիայի Ազգային գանձերի ցանկի մեջ։
Մոտավորապես 5-12 տարի անց[29][30] Օգատա Կորինը ստեղծեց «Հիրիկները Յացուհասիի մոտ» առաջակալը (ճապ.՝ 八橋図屏風), որի վրա ավելացվել էր կամուրջ։ Առաջակալը թանաքի, ներկերի և ոսկեջրած թղթի օգնությամբ։ Ներկայումս այն պահպանվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածու։ Գրեթե մեկ դար անց երկու առաջակալները միասին ցուցադրվեցին Նեձու թանգարանում[31][32][33]։
«Քամու աստվածը և որոտի աստվածը» (ճապ.՝ 紙本金地著色風神雷神図) երկփեղկանի առաջակալ[34][35], համարվում է Տավարայի Սոտացուի աշխատանքի բնօրինակի վերարտադրությունը։ Զարդանկարում պատկերված է Ռայձինը, որոտի, կայծակի և փոթորիկի աստվածը և Ֆուձին, քամու աստվածը։ Հետագայում Սակայի Հոիցուն նույնպես կատարեց այդ աշխատանքի իր վերարտադրությունը[36]։ Ստեղծագործությունը գտնվում է Տոկիոյի ազգային թանգարանի հավաքածուում, այն ընդգրկված է Ճապոնիայի կարևորագույն մշակութային արժեքների ցանկում[37]։
«Կարմիր և սպիտակ սալորենու ծաղկունքը» (ճապ.՝ 紙本金地著色紅白梅図), Օգատայի կողմից իր ստեղծագործական գոծունեության ուշ շրջանում ստեղծված երկփեղկանի առաջակալ, որը համարվում է նրա ստեղծագործության գլուխգործոցը[14][38][39][40]։ Այնտեղ պատկերված է գետ և կարմիր ու սպիտակ ծաղիկներով երկու ճապոնական սալորենիներ[41]։
Բացի տարասիկոմի տեխնիկայից, աշխատանքը հայտնի է նրանով, որ ծաղիկների թերթիկները պատկերված են մեկ գունանյութով առանց ուրվագծերի[42]։ Առաջակալը ընդգրկված է Ճապոնիայի Ազգային գանձերի ցանկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.