Օգյուստ Շուազի
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Օգյուստ Շուազի (ֆր.՝ Auguste Choisy, փետրվարի 7, 1841(1841-02-07)[1][2][3][…], Վիտրի-լե-Ֆրանսուա - սեպտեմբերի 18, 1909(1909-09-18)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։
Օգյուստ Շուազի ֆր.՝ Auguste Choisy | |
---|---|
Ի ծնե | Շուազի |
Ծնվել է | փետրվարի 7, 1841 |
Ծննդավայր | ֆրանսիա |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1909 |
Վախճանի վայր | Փարիզ |
Ազգություն | ֆրանսիացի |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց (1866) |
Պարգևներ | |
Auguste Choisy Վիքիպահեստում |
Շուազին ճարտարապետություն է սովորել Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում 1861-1863 թվականներին եւ Կամուրջների եւ Ճանապարհների ազգային դպրոցում (1863-1866)։ Ուսման ընթացքում, ճանապարհորդել է Հռոմ եւ Աթենք։ Ճարտարապետության դասախոս է եղել Կամուրջների եւ սալահատակների ազգային դպրոցում (1877-1901 թթ.)։
1904 թվականին արժանացել է Թագավորական ոսկե մեդալի։
Աշխատություններ է գրել Հին Հռոմի (1873), Բյուզանդիայի (1883), Եգիպտոսի (1904) շինարարական արվեստի մասին։ Հիմնական գործը «Ճարտարապետության պատմություն» երկհատորյակն է (1899), ուր զգալի տեղ է հատկացված հայկական ճարտարապետությանը, նրա զարգացման ու ազդեցությունների հարցերին։ Ըստ Շուազիի, հայ ճարտարապետության զարգացման բարձրագույն շրջանը եղել է 11-12-րդ դարերում։ Հետագայում այդ արվեստը տարածվել է դեպի հյուսիս՝ Վրաստան, Ռուսաստան, սկանդինավյան երկրներ և Իռլանդիա, այդտեղից դեպի հարավ՝ Նորմանդիա և Ֆրանսիա, իսկ Սև ծովի ափերով՝ Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Դալմաթիա, Իտալիա և նպաստել Եվրոպայում ռոմանական արվեստի ստեղծմանը։ Հայկական ճարտարապետության ներգործությունը շարունակվել է նաև 13-14-րդ դարերում, Փոքր Ասիայի ուղղությամբ և նկատելի դարձել Կ․ Պոլսի մոնումենտալ շինությունների մեջ՝ Կոմնենոսների և Պալեոլոգոսների տիրապետության ժամանակաշրջանում։ Շուազին առաջ է քաշել այն տեսակետը, որ արաբ (մավրիտանական) և գոթական ճարտարապետության մեջ կիրառված փոխհատվող կամարների համակարգը և ընդհանրապես` ջլաղեղների համակարգը նախապես առկա են եղել հայ ճարտարապետության մեջ։ Շուազիի տեսակետները տեղ են գտել Յո․ Ստրժիգովսկու, Շ. Դիլի, Պ․ Տոեսկայի աշխատություններում, կարևոր ազդեցություն ունեցել 20-րդ դարասկզբի ճարտարապետության տեսության ձևավորման վրա։