From Wikipedia, the free encyclopedia
Օգյուստ Պեռե (ֆր.՝ Auguste Perret, փետրվարի 12, 1874[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա - փետրվարի 25, 1954[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի ճարտարապետ։
Օգյուստ Պեռե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Իքսել, Բրյուսել, Բելգիա |
Մահացել է | փետրվարի 25, 1954[1][2][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Chapelle du Rosaire de Vence?, Église Notre-Dame du Raincy?, reconstructed center of Le Havre? և Ելիսեյան դաշտերի թատրոն |
Մասնագիտություն | ճարտարապետ, general contractor, ուսուցիչ, դիզայներ և քաղաքաշինարար |
Աշխատավայր | Փարիզի ճարտարապետության հատուկ դպրոց և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ծնողներ | հայր՝ Claude Perret? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Auguste Perret Վիքիպահեստում |
Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ 1928 թվականից Փարիզի ճարտարապետության մասնագիտական դպրոցի պրոֆեսոր։ 1948 թվականից՝ ճարտարապետական միջազգային միության պատվավոր նախագահ։
Օգյուստ Պեռեն առաջիններից է, որ կառուցել է ամբողջական երկաթբետոնե շենքեր։ Ձգտելով գեղագիտորեն իմաստավորել հիմնակմախքային համակարգը՝ Օգյուստ Պեռեն հասել է ճարտարապետական ձևերի և կոնստրուկցիաների լիարժեք փոխպայմանավորվածության (Փարիզում՝ բնակելի տուն Ֆրանկլին փողոցում, 1903, գարաժ Պոնթիո փողոցում, 1905-1906, քանդվել է 1960-ական թվականներին, թատրոն Ելիսեյան դաշտերում, 1911-1913, Նոտր Դամ եկեղեցին Լը Ռենսիում, 1922-1923)։ Օգյուստ Պեռեի նախագծած արդյունաբերական շենքերը (նավաշինարաններ Կասաբլանկայում, 1915, գործարան Մոնտատերում, 1920 և Իսուարում, 1939) չափազանց պարզ են և ռացիոնալ։ Կյանքի վերջին տարիներին Օգյուստ Պեռեն իրագործել է քաղաքաշինական խոշոր նախագծեր (Հավրի ավերված մասի կառուցապատումը, սկսվել է 1947 թվականին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.