Օգնություն:Դասընթաց/Հիմնական կանոններ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Օգնություն:Դասընթաց/Հիմնական կանոններ.

Օգնություն:Դասընթաց/Հիմնական կանոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

  Ողջո՜ւյն   Փորձի՛ր...   Հիմնական կանոններ   Խմբագրման 3 քայլեր   Տեքստի ձևավորում   Հոդվածի կառուցվածք   Հոդվածի ստեղծում   Քննարկումներ   Վե՛րջ  


Ինչպես տեսար, Վիքիպեդիան ստեղծված է այնպես, որ յուրաքանչյուր ոք առանց դժվարության այն կարողանա խմբագրել։ Անշուշտ կան մի քանի սկզբունքներ, որոնցով բոլորս փորձում ենք առաջնորդվել։


Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է։ Բոլոր նյութերն այստեղ տեղադրվում են CC BY-SA արտոնագրով, դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել ու փոփոխել դրանք։ Նաև քո ստեղծած հոդվածները։
Շարադրիր ինքդ և մի պատճենիր։ Այլ կայքերից կամ գրքերից նյութեր պատճենելը հիմնականում թույլատրելի չէ։ Օգտագործիր ցանկացած արժանահավատ աղբյուր, բայց խոսքերը շարադրիր ինքդ։
Գրիր հանրագիտական ոճով ու չեզոք տեսակետից։ Վիքիպեդիան որևէ գաղափար կամ տեսակետ տարածելու համար չէ։ Ամեն ինչ պետք է լինի «չոր» հանրագիտական ոճով։
Մի վախեցիր սխալվելուց կամ մի բան փչացնելուց։ Վիքիպեդիայում պահպանվում է հոդվածի յուրաքանչյուր խմբագրված տարբերակ, և հոդվածի նախկին տարբերակները կարելի է հեշտությամբ վերականգնել կամ համեմատել ներկա տարբերակի հետ։
Համագործակցիր այլ խմբագրողների հետ։ Ավելի փորձառու մասնակիցները միշտ պատրաստ են օգնել սկսնակներին։ Դիմիր նրանց, եթե օգնության կարիք ես զգում։ Պատրաստ եղիր համագործակցել բոլոր մյուս խմբագիրների հետ։


Այժմ կարող ենք ծանոթանալ խմբագրման 3 քայլերին...
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Օգնություն:Դասընթաց/Հիմնական կանոններ
Listen to this article