Օգոպոգո
From Wikipedia, the free encyclopedia
Օգոպոգո (անգլ.՝ Ogopogo), նաև կոչվում է Նհա-ա-տիկ կամ Նայտակա (սալիշերեն՝ n’ha-a-tik - լճի հրեշ), հրեշ, որը հնդկացիական լեգենդների համաձայն բնակվում է Օկանագան (Բրիտանական Կոլումբիա, Կանադա) լճում։ Ըստ նկարագրության ունի 4-6 (երբեմն մինչև 9) մետր երկարություն և 40-60 սանտիմետր հաստություն, գլուխը նման է ձիու կամ այծի գլխի։ Օգոպոգոի հետ հանդիպումների արխիվային գրառումները գոյություն ունեն 1872 թվականից. հրեշին տեսել են ավելի քան 200 մարդ։