Օգոստոս II Հզոր
From Wikipedia, the free encyclopedia
Օգոստոս II Հզոր (գերմ.՝ August II. der Starke, լեհ.՝ August II Mocny, լիտ.՝ Augustas II, մայիսի 12, 1670(1670-05-12)[1][2][3][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - փետրվարի 1, 1733(1733-02-01)[1][2][3][…], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]), ՈՒեթինների ընտանիքի Ալբերտյան շառավղի ներկայացուցիչ՝ Սաքսոնիայի ընտրյալը (որպես Ֆեդերիկ Օգոստոս I), Լիտվայի Մեծ Դքսության, Լեհաստանի նոր ընտրյալ արքա և կայսր։
Օգոստոս II Հզոր | |
Մասնագիտություն՝ | արվեստի կոլեկցիոներ և քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | մայիսի 12, 1670(1670-05-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Վախճանի օր | փետրվարի 1, 1733(1733-02-01)[1][2][3][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1] |
Թաղված | Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ |
Դինաստիա | Фլբերտինի մասնաճյուղ |
Քաղաքացիություն | Լիտվական մեծ իշխանություն և Սաքսոնիայի կյուրֆիուրսություն |
Հայր | Ջոն Ջորջ III Սաքսոնիայից[1] |
Մայր | անիայի արքայադուստր Աննա Սոֆի[1] |
Ամուսին | Քրիստիանա Էբերհարդին Բրենդենբուրգ-Բայրոյթացի |
Զավակներ | Օգոստոս III, Մորիս Սաքսոնացի, Յոհան Գեորգ, Շևալիե դե Սաքս, Ֆրեդերիկ Օգոստոս Ռուտովսկի, Մարիա Աննա Կատարինա Ռուտովսկա[4], Աննա Կարոլինա Օրզելսկա, Ֆրիդերիկա Ալեքսանդրին Մոշինսկա, Ֆրիդրիխ Ավգուստ Կոսել և Ալեքսանդր Յոզեֆ Սուլկովսկի |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Օգոստոսի մեծ ֆիզիկական ուժը նպաստեց «Հզոր», «Սաքսոնյան Հերկուլես» և «Երկաթե բազուկ» մականունների ձեռքբերմանը։ Օգոստոսը սիրում էր ցույց տալ, որ ինքը լիովին համապատասխանում է իր մականուններին՝ ձեռքով կոտրում էր պայտեր և ընդամենը մեկ մատով ձգում էր պարանի ծայրն ու տապալում պարանի մյուս ծայրը բռնած կոմսության երկու ամենաուժեղ մարդկանց։ Լեհա֊լիտվական պետության արքա ընտրվելու համար Օգոստոսը կրոնափոխվեց՝ դառնալով կաթոլիկ։ Որպես կաթոլիկ, նա ընդունում և կատարում էր Հռոմեական Կայսրության հրամանները[5]։
Սաքսոնիայի Ընտրյալ Օգոստոսը ամենաշատ հիշատակվողն է որպես արհեստի ու ճարտարապետության հովանավոր։ Նա հռչակեց Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդենը որպես մշակույթի մեծ կենտրոն՝ ուղղորդելով Եվրոպական արվեստագետներին դեպի իր կոմսություն։ Օգոստոս կայսրը իմպրեսսիոնիզմի մեծ սիրահար էր։ Կառուցել է բարոկո ոճի պալատներ Դրեզդենում և Վարշավայում։
Օգոստոսի իշխանության տարիները Լեհաստանի համար դարձան անհանգիստ ժամանակներ։ Օգոստոսը Լեհա֊լիտվական Պետությանն ուղղորդեց դեպի Մեծ Հյուսիսային Պատերազմ, որը նպաստեց Ռուսական Կայսրության ազդեցության ուժեղացմանը Եվրոպայում, հատկապես՝ Լեհաստանում։ Նրա հիմնական նպատակը Միության տարածքում թագավորական ազդեցության հզորացումն էր, որ բնութագրվում էր լայն ապակենտրոնացմամբ, ի տարբերություն մյուս եվրոպական միապետությունների։ Նա փորձում էր իրականացնել իր այս ծրագիրը օտար ուժերի օգնությամբ, և սա ավելի էր սրում իրավիճակը։