![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Efficiency_diagram_by_Zureks.svg/langhy-640px-Efficiency_diagram_by_Zureks.svg.png&w=640&q=50)
Օգտակար գործողության գործակից
From Wikipedia, the free encyclopedia
Օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)- համակարգի (սարքավորում, մեքենա) արդյունավետության բնութագրիչ իրեն փոխանցված կամ իր համար ծախսած էներգիայի նկատմամբ։ Որոշվում է արդյունավետ օգտագործած էներգիայի և հանարագումարային ծախսած էներգիայի հարաբերությամբ։ ՕԳԳ-ն հաճախ ներկայացնում է տոկոսային հարաբերակցությամբ։ Դրան համապատասխան՝ միմյանցից զանազանում են ծախսած աշխատանքը՝ Aծախս և օգտակար աշխատանքը՝ Aօգտ։ Օրինակ՝ եթե մեր նպատակն է զանգված ունեցող բեռը բարձացնել
բարձրության վրա, ապա օգտակար աշխատանքը միայն այն աշխատանքն է, որը ծախսվում է բեռի վրա ազդրղ ծանրության ուժը հաղթահարելու համար։ Բեռը հավասարաչափ բարձացնելու դեպքում, երբ մեր կողմից կիրառված ուժը հավասար է բեռի ծանրության ուժին, այդ աշխատանքը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Efficiency_diagram_by_Zureks.svg/320px-Efficiency_diagram_by_Zureks.svg.png)
Aօգտ=Fծ
Իսկ եթե բեռը բարձացնելու համար մենք օգտագործում ենք ճախարակ, կռունկ կամ էլ մի այլ մեքենա, ապա բեռի ծանրությոան ուժից բացի հարկ է լինում հաղթահարել նաև մեքենայի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեքենայում գործող շփման ուժը։ Օրինակ՝ շարժական ճախարակ օգտագործելու դեպքում մենք հակադրված ենք լրացուցիչ աշխատանք կատարել.
ա) որպեսզի բարձրացնենք ճախարակը և ճոպանը, բ) որպեսզի հաղթահարենք շփման ուժը ճախարակի առանցքում։
Այս ամենի պատճառով մեր կողմից ծախսած աշխատանքը միշտ գերազանցում է անհրաժեշտ օգտակար աշխատանքին՝
Aծախս>Aօգտ։
Օգտակար աշխատանքը միշտ այն ընդհանուր աշխատանքի մի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեխանիզմի միջոցով։ Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը կատարված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։