From Wikipedia, the free encyclopedia
Օդեսայի օպերայի և բալետի թատրոն (ուկրաիներեն՝ Одеський національний академічний театр опери та балету), Օդեսայի առաջին և ամենահին թատրոնն է[2][3]։ Առաջին շինությունը կառուցվել է 1810 թվականին, սակայն 1873 թվականի հրդեհից այրվել է։ Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է 1887 թվականին ճարտարապետներ Ֆերդինանդ Ֆելների և Գերման Գելմերի կողմից բարոկկո ոճով։ Հանդիսականների սրահը ձևավորված է ուշ ֆրանսիական ռոկոկո ոճով։ Պայտանման դահլիճի եզակի ակուստիկայի շնորհիվ բեմի յուրաքանչյուր շշուկ լսելի է դահլիճի ցանկացած անկյունում։ Թատրոնի շենքի ամբողջական վերանորոգումն ավարտվել է 2007 թվականին։
Օդեսայի օպերայի և բալետի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն, թատրոն և օպերային թատրոն |
Երկիր | Ուկրաինա[1] |
Գտնվելու վայրը | Օդեսա[1] |
Հիմնադրման ամսաթիվ | 1810 |
Կայք | operahouse.od.ua(ուկր.)(անգլ.) |
Odesa National Academic Opera and Ballet Theatre Վիքիպահեստում |
Թատրոնի դիրիժորներից են եղել Պյոտր Չայկովսկին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, Սերգեյ Ռախմանինովը, երգել են Ֆյոդոր Շալյապինը, Սալոմեա Կրուշելնիցկայան, Լեոնիդ Սոբինովը, պարերով հանդես են եկել Աննա Պավլովան, Այսեդորա Դունկանը։ Օդեսայի թատրոնը հիշատակված է Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպում։ «Forbes» ամսագիրը թատրոնն ընդգրկել է Արևելյան Եվրոպայի բացառիկ տեսարժան վայրերի ցանկում[4]։
Սանկ Պետերբուրգցի ճարտարապետ Թոմաս դե Թոմոնը նախագծել է առաջին թատրոնը, որը բացվել է 1810 թվականի փետրվարի 10-ին։ Վերջին թատրոնը կառուցվել է ճիշտ նույն տեղում, որտեղ 200 տարի առաջ կառուցվել է առաջին թատրոնը։ Գլխավոր մուտքը իր սյունաշարով նայում էր դեպի ծովը։ Սրահ չկար[5][6]։
1831 թվականին ռուսական կայսրության գեներալ-նահանգապետ Միխայիլ Վորոնցովը (ներկայումս Ուկրաինայի կազմում) որոշում է հին սահմանված կարանտին վճարները հատկացնել Օդեսայի թատրոնին[7]։ Պատմաբան Չարլզ Քինգը ներկայացնում է, որ Օդեսայի բժշկական տեսուչներից մեկը նույնպես եղել է Օդեսայի թատրոնի սեփականատերերից։ Երբ տոմսերի վաճառքը քիչ էր լինում, նա նորեկ հաճախորդների մոտ վարակ էր հայտնաբերում, և նրանք կարանտին էին անցնում սեփական միջոցներով։ Լազարեթի ծախսերը, որտեղ հիվանդները մնում էին, օգտագործվում էր թատրոնում անվանի կատարողի վարձելու համար[8]։ 1873 թվականի հունվարի 2-ի գիշերը թատրոնի շենքը հրդեհվում է[9]։ Սկսվում է դրամահավաք։ Հայտարարվում է լավագույն թատերական դիզայնի միջազգային մրցույթ։ Ներկայացված քառասուն նախագծերից ոչ մեկը չի ընտրվում[5][10]։ Ընտրվում է 1878 թվականին Դրեզդենի օպերայի շենքի նմանատիպ նախագիծը ոչ ավանդական նախասրահով, որին հաջորդում են դահլիճի կորություննեը[11]։
Վիեննացի ճարտարապետներ Ֆերդինանտ Ֆելներն ու Հերման Հելմերը 1883 թվականին սկսել են ավելի մեծ թատրոնի շենքի կառուցումը։ Հիմնարկեքը տեղի է ունեցել 1884 թվականի սեպտեմբերի 16-ին։ Շինարարությունն ավարտվել է 1887 թվականի հոկտեմբերի 1-ին։ Շինարարության արժեքը կազմել է 1,300,000 ռուբլի։ Շինությունն անվանվել է Օդեսայի քաղաքային թատրոն[5][12][13][14]։ Այն եղել է Օդեսայի առաջին շինությունը, որը փորձարկել է Էդիսոն ընկերության էլեկտրական լուսավորությունը[15]։ Ամռանը թատրոնն ավելի հարմարավետ դարձնելու համար սառույցի և ծղոտի միջոցով դահլիճում ապահովել են զովություն[14]։ 1925 թվականին շենքը կրկին հրդեհվել է[15]։
Երբ Օդեսայի բնակիչներն իմանում են, որ շենքն արժեցել է 1.3 միլիոն ռուբլի՝ ապշում են, սակայն շենքը տեսնելով՝ կրկին ապշում են հիացմունքից[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիկիտա Խրուշչովը, մտահոգված քաղաքում տիրող իրավիճակով, այցելել է Օդեսա այն ազատագրելուց անմիջապես հետո։ Նա տեղեկացնում է, որ թատրոնի շենքի միայն մեկ անկյունն է վնասվել թշնամու պարկուճներից[16]։
Թատրոնը վերակառուցվել է 1960-ական թվականներին[15]։ Թատրոնը գտնվում է տեղաշաժվող հողերի վրա և առկա է փլուզման վտանգ. շենքի հիմքի առաջին ճաքերը ի հայտ են եկել հիմնադրման պահից։ Թատրոնի արևելյան կեսը նստել է 7 դյույմով առաջին երեք տարիների ընթացքում, և վեց պատերը սկսել են թեքվել։ Գլոբ Դրանովը, ով 25 տարի երգել է այս օպերային թատրոնում, աջակցում է շենքի վերականգնման աշխատանքներում[14][15]։
Շենքի ճակատը զարդարված է իտալական բարոկկո ոճով։ Շինության խորշերում տեղադրված են Միխայիլ Գլինկայի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Գրիբոյեդովի և Ալեքսանդր Պուշկինի կիսանդրիները։ Մեծ դահլիճը ձևավորված է Լուի XVI-ի ոճով և զարդարված է ոսկեզօծ ֆիգուրներով ու զարդանախշերով։ Ճարտարապետները նախասրահից ստեղծել են 24 ելք՝ հրդեհի դեպքում ողբերգություններից խուսափելու համար։ Թատրոնի կողքին կա մարգագետին՝ թարմ ծաղիկներով ու թփերով[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.