Օդնոկլասնիկի
սոցիալական ցանց / From Wikipedia, the free encyclopedia
«Օդնոկլասնիկի» (ռուս.՝ Одноклассники, բառացի՝ Համադասարանցիներ) (միջազգային անվանումը OK.ru), Mail.Ru Group-ին պատկանող ռուսական սոցիալական ցանց։ 2008 թվականի սկզբին իր հայտնիությամբ երրորդ կայքն է եղել Հայաստանում[1], չորրորդը՝ Ռուսաստանում[2] և Ադրբեջանում[3], հինգերորդը՝ Ղազախստանում[4], յոթերորդը՝ Ուկրաինայում[5], քսանյոթերորդը՝ աշխարհում[6]։ Ծրագիրը գործարկվել է 2006 թվականի մարտի 26-ին։
Համադասարանցիներ | |
---|---|
ok.ru(ռուս.) | |
Տեսակ | սոցիալական ցանց, կայք և առցանց համայնք |
Երկիր | Ռուսաստան |
Շտաբ կայան | Մոսկվա, Ռուսաստան |
Գրանցում | անվճար` 2010 թ.-ի օգոստոսի 31-ից |
Լեզու | հայերեն, ադրբեջաներեն, անգլերեն, վրացերեն, ռումիներեն, ռուսերեն, ղազախերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ուզբեկերեն, բելառուսերեն և թաթարերեն |
Սեփականատեր | «Օդնոկլասսնիկի» ՍՊԸ (ընկերությունը պատկանում է Mail.Ru Group (Nessly Holdings Limited) խմբին) |
Հեղինակ | Ալբերտ Պոպկով |
Բացված | 2006 թ. մարտի 26 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Զուտ եկամուտ | 3.3 միլիոն դոլար (2008) |
Odnoklassniki Վիքիպահեստում |
Կայքի սեփական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականի հուլիսին գրանցված է եղել ավելի քան 100 միլիոն օգտատեր[7], 2012 թվականի մարտին՝ ավելի քան 156 միլիոն օգտատեր[8], իսկ 2013 թվականի հունվարի 1-ին՝ ավելի քան 205 միլիոն օգտատեր, 2016 թվականին՝ ավելի քան 290 միլիոն օգտատեր[9], 2017 թվականին՝ ավելի քան 330 միլիոն օգտատեր[10]։ Ամսական կայք է այցելում ավելի քան 71 միլիոն օգտատեր (2017 թվականի հունվարի տվյալների համաձայն)[11]։
Հասարակական կարծիքի հարցման համառուսաստանյան կենտրոնի կողմից 2017 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման համաձայն՝ ռուս համացանցային օգտատերերի 19 %-ն «Օդնոկլասնիկի» հաշվից օգտվում է ամեն օր[12]։