Օլբիա-Տեմպիո (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Օլբիա-Տեմպիո (իտալ.՝ provincia di Olbia-Tempio), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Ունի երկու գավառական մայրաքաղաքներ Օլբիան (58723 բնակչությամբ) և Տեմպիո Պաուզանիան (14342 բնակչությամբ)[1][2]։ Ըստ 2015 թվականի տվյալների գավառն ընդգրկում է 3406.18 քառ․կմ տարածք, իսկ բնակչությունը կազմում է 159.950 մարդ։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրում հասնում է 46.96-ի։ Օլբիա-Տեմպիո գավառի նախագահը Պիետրո Վիտտորե Կարցեդդան է։ Գավառում կա 26 կոմունա[2]։
| |||
Երկիր | Իտալիա | ||
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա | ||
Մտնում է | Սարդինիա | ||
Վարչկենտրոն | Օլբիա և Տեմպիո Պաուզանիա | ||
Բնակչություն | 160 368 մարդ (հունվարի 1, 2016) | ||
Տարածք | 3406,18 կմ² | ||
Սահմանակցում է | Սասսարի և Նուորո | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
ISO 3166-2 կոդ | IT-OT | ||
Հեռախոսային կոդ | 0784, 0789 և 079 | ||
Փոստային ինդեքսներ | 07020–07029 | ||
Ավտոմոբիլային կոդ | OT | ||
provincia.olbia-tempio.it(իտալ.) | |||
Գավառում ամենամեծ կոմունաներն են Օլբիան (2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 45366 մարդ), Տեմպիո Պաուզանիան (13992 մարդ, 2001 թվական), Արցակենան (12080 մարդ, 2001 թվական), Լա Մադալենան (11369 մարդ 2001 թվական)[2]։ Պրովինցիան ձևավորվել է 2001 թվականին տարածաշրջանային օրենքով, որն ուժի մեջ է մտել 2005-ին[3]։ Այստեղ է գտնվում Գալլուրա պատմական տարածքը, նրան սահմանակցում են Նուորո և Սասսարի գավառները[3]։
2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեն ընդունեց որոշ մարզերի վերացման մի քանի խնդիրներ և մի շարք այլ հարցեր։ Որոշ մարզերի վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի տարածաշրջանային խորհրդի կողմից[4]։ Դրա շնորհիվ Օլբիա-Տեմպիո պրովինցիային հանձնարարվել է ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների՝ ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը[5][6]։ Այն կլուծարվի, երբ ինքնավար մարզն ընդունի սարդինյան տեղական իշխանությունների մասին օրենքը[2]։