Օլգա Ալեքսանդրովնա
From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Ալեքսանդրովնա Ռոմանովա (ռուս.՝ Ольга Александровна, հունիսի 1 (13), 1882[1][2], Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 24, 1960(1960-11-24)[4][5], Տորոնտո, Կանադա[3]), Ռուսական կայսրության մեծ իշխանուհի, Ալեքսանդր III կայսեր և Մարիա Ֆեոդորովնայի կրտսեր դուստրը՝ Նիկոլայից, Ալեքսանդրից, Գեորգիից, Քսենիայից և Միխայիլից հետո։ Եղել է նկարչուհի։ Մահվան պահին Ռոմանովների տան վերջին մեծ իշխանուհին էր։
Օլգա Ալեքսանդրովնա | |
Մասնագիտություն՝ | նկարչուհի, բարեգործ և ազնվական |
---|---|
Ծննդյան օր | հունիսի 1 (13), 1882[1][2] |
Ծննդավայր | Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանի օր | նոյեմբերի 24, 1960(1960-11-24)[4][5] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Տորոնտո, Կանադա[3] |
Թաղված | York Cemetery, Toronto |
Դինաստիա | Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Հայր | Ալեքսանդր III[1][2] |
Մայր | Մարիա Ֆյոդորովնա |
Ամուսին | Duke Peter Alexandrovich of Oldenburg? և Nikolai Kulikovsky? |
Զավակներ | Guri Nikolaevich Kulikovsky?[5] և Tikhon Nikolaevich Kulikovsky?[5] |
Պարգևներ | |
Մեծացել է Գատչինյան պալատում՝ Սանկտ Պետերբուրգի արվարձանում։ Մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի հետ հարաբերությունները կրել են սառը բնույթ։
1901 թվականին ամուսնացել է Պյոտր Ալեքսանդրովիչ Օլդենբուրգցու հետ։ Ամուսնությունը անհաջող էր և ավարտվեց ապահարզանով։ Բաժանումից հետո Օլգան ամուսնանում է Նիկոլայ Կուլիկովսկու հետ։ Ռոմանովների դինաստիայի անկումից հետո մոր, ամուսնու և երեխաների հետ տեղափոխվում է Ղրիմ, որտեղ ենթարկվում է կալանքի, որը որոշ չափով տնային կալանք էր։ Նրա եղբայրները՝ Նիկոլայն ընտանիքի հետ և Միխայիլը սպանվել են հեղափոխականների կողմից։
1925 թվականին Օլգան Բեռլինում հանդիպում է Աննա Անդերսոնի՝ ինքնակոչ Անաստասիայի հետ։
Կայսերական ընտանիքի այն քիչ անդամներից է, որը փրկվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Ապրել է Դանիայում, հետո Կանադայում։ Ալեքսանդր II կայսեր բոլոր թոռներից ապրել է ամենաերկարը։ Ինչպես հայրը, նա նույնպես նախընտրում էր համեստ կյանքը։
Իր ողջ կյանքի ընթացքում մեծ իշխանուհին վրձնել է ավելի քան 2000 նկար, որոնց վաճառքից ստացված եկամուտով հոգում էր ընտանիքի ծախսերը և զբաղվում էր բարեգործությամբ։ Մահացել է 78 տարեկան հասակում՝ ավագ քրոջ՝ Քսենիա Ալեքսանդրովնայի մահից յոթ ամիս անց։