հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Միքայելի Մայսուրյան (Փուղինյան) (մարտի 7, 1871, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1931, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1930)։
Օլգա Մայսուրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1871 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1931 (60 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Երեխա(ներ) | Նիկոլայ Մայսուրյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Օլգա Մայսուրյանն իր բեմական գործունեությունը սկսել է 1895 թվականին Թիֆլիսի ռուսական բեմում, այնուհետև 1895 թվականին սկսել է աշխատել նաև հայկական թատրոններում։ Հանդես է եկել տարբեր քաղաքներում, մասնավորապես 1912 թվականին Մոսկվայում (Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում) և Սանկտ Պետերբուրգում։ Թիֆլիսի Հայ դրամայի հիմնադիրներից մեկն էր (1921)։ Իր արվեստի խորությամբ, վարպետությամբ, գաղափարական հագեցվածությամբ ռեալիստական խաղաոճով Մայսուրյանը դարձել է ժամանակի հայ թատրոնի անհատականություններից։ Խաղացել է շուրջ 100 դեր։ Ասմունքել է հայերեն և ռուսերեն։
Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.