From Wikipedia, the free encyclopedia
Օլե Լուկոյե (դան․՝ Ole Lukøje), Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի (գրվել է ժողովրդական հեքիաթների հիման վրա) հերոս։ Հեքիաթը պատմում է խորհրդավոր, առեղծվածային էակի մասին, որը երեխաներին երազներ է ցույց տալիս։ Օլե Լուկոյեի մասին պատմության որոշ տարրեր հիշեցնում են Մորփեոսին՝ հունական դիցաբանության մեջ քնի և երազի աստծուն. օրինակ` Օլեն, ինչպես և Մորփեոսը, երեխաներին քնեցնելու համար օգտագործում է հատուկ քնաբեր հեղուկ (Օլեի մոտ դա քաղցր կաթն է)։
Օլե Լուկոյե | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Ստեղծագործություն | «Օլե Լուկոյեն» |
Սեռ | արական |
Ընտանիք | եղբայր (Մահ) |
The Sandman Վիքիպահեստում |
Օլե Լուկոյե անունը կազմված է 2 մասից. Օլե՝ տղամարդու դանիական անուն, Լուկոյե՝ թարգմանվում է որպես «Աչուկներ փակող»։ Նա թևերի տակ պահում է 2 հովանոց, որոնք բացում է քնած երեխաների գլխին։ Այն երեխաների համար, որոնք իրենց լավ են պահել, նախատեսված է գեղեցիկ պատկերներով հովանոց։ Նա նրանց օգնում է տեսնել գեղեցիկ, հաճելի երազներ։ Չլսող երեխաների համար Օլե Լուկոյեն բացում է առանց նկարների հովանոցը։ Այդ երեխաներն ամբողջ գիշեր երազ չեն տեսնում։
Հեքիաթում Օլե Լուկոյեն մի շաբաթ այցելում է Յալմար անունով մի փոքրիկ տղայի և նրան հեքիաթներ պատմում։ Հեքիաթի ընթացքում պարզվում է, որ Օլեն իրականում շատ ծեր է։ Վերջին գիշերը՝ կիրակի օրը, Օլե Լուկոյեն տղային պատմում է իր եղբոր մասին, որի անվանում են նույն ձևով, բայց նա ունի նաև երկրորդ անուն՝ Մահ։ Նա գալիս է, որպեսզի փակի նրանց աչքերը, ովքեր այս աշխարհից պետք է շուտ հեռանան, և նրանց տանում է իր հետ։
Այսպիսով՝ Օլե Լուկոյե կերպարը բաժանվում է երկու մասի. մահվան ու քնի հունական աստվածներ Թանատոսի և Հիպնոսի նմանությամբ նրանք հարազատներ են, բայց տարբերվում են միմյանցից։ Այսպես՝ «փոքրիկ զվարճալի մարդուկը ոչ միայն երազների թագավորության միջնորդն է, այլ նաև մահվան թագավորության, որում անորոշ ձևով հասկացվում են Դրախտի և Դժոխքի պատկերները»[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.