Օլսթեր
From Wikipedia, the free encyclopedia
Օլսթեր (անգլ.՝ Ulster, իռլանդերեն՝ Cúige Uladh), Իռլանդիայի պատմական նահանգներից մեկը, որի մեջ մտնում է կղզու 9 հյուսիսային կոմսությունները։ Այդ կոմսություններից վեցը՝ Անթրիմը, Արման, Դաունը, Ֆերմանան, Լոնդոնդերրին և Թիրոնը մտնում են Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի մեջ, իսկ մյուս երեքը՝ Քավանը, Դոնեգոլը և Մոնահանը Իռլանդիայի Հանրապետության կոմսություններն են։ Օլսթերի բնակչությունը կազմում է մոտ 2 միլիոն մարդ։ Օլսթերի խոշորագույն քաղաքը Բելֆասթն է։
| |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Միացյալ Թագավորություն, Իռլանդիա | ||||
Կարգավիճակ | province of Ireland? | ||||
Մտնում է | Իռլանդիա | ||||
Վարչկենտրոն | Բելֆասթ | ||||
Տարածք | 8275 քառակուսի մղոն | ||||
Սահմանակցում է | Կոննախտ և Լենստեր | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
ISO 3166-2 կոդ | IE-U | ||||
Լեզուներից այժմ հիմնականում տարածված է անգլերենը, իսկ իռլանդերենը միայն երկրորդ տեղում է։ Հյուսիսային Իռլանդիայի բնակչության 10%-ը սկզբնական մակարդակով տիրապետում են իռլանդերենին, չնայած որ լեզուն դասավանդում են բոլոր կոմսություններում։
Օլսթերը հիմնական քննարկումների առարկան էր 1920 թվականի խորհրդարանական դեբատներում, ինչի արդյունք հանդիսացավ Իռլանդիայի Կառավարման Մասին Ակտը։ Ըստ այդ ակտի Իռլանդիան բաժանվեց երկու տարածքի՝ Հարավային Իռլանդիա և Հյուսիսային Իռլանդիա, որոնց սահմանն անցավ հենց Օլսթերով։
Հաճախ Օլսթերը սխալմամբ Հյուսիսային Իռլանդիա են անվանում։