From Wikipedia, the free encyclopedia
Օլտեն (գերմ.՝ Olten), քաղաք Շվեյցարիայում[3], Աարե գետի ափին։ Զոլոտուրն կանտոնի կազմի մեջ մտնող շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Երկաթուղային կարևոր հանգույց է, գնացքով Ցյուրիխից, Բեռնից, Բազելից, Լյուցեռնից գտնվում է մոտավորապես հավասար՝ կես ժամվա հեռավորության վրա։ Զբաղեցնում է 11.49 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 18.389 մարդ[4]), որոնց 27.3%-ը օտարերկրացիներ էին[5]։ 1999–ից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխության ցուցանիշը կազմել է 1.2%.[6]:
Օլտեն | |
---|---|
Տեսակ | municipality of Switzerland? և city of Switzerland? |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Վարչատարածք | Olten District? |
ԲԾՄ | 396 մետր |
Մակերես | 11,5 կմ² և 11,49 կմ² (2006)[2] |
Ջրլիցի ափին | Աարե |
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[7]
Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մագդալենյան ժամանակաշրջանի (մեզանից մոտավորապես 16.000-14.000 տարի առաջվա) բազմաթիվ արտեֆակտներ, ինչպես նաև միջին ու նոր քարի դարերի մարդկանց գործունեության հետքեր։ Հայտնաբերվել են նաև հին հռոմռական ժամանակների ոչ մեծ բնակավայրի՝ վիկուսի և Աար գետի վրա արդեն իսկ այդ ժամանակներում գցված կամրջի, ինչպես նաև՝ ավելի ուշ կառուցված հռոմեական մեծ ամրոցի ավերակներ, որոնց մերձակայքում էլ հիմնվել է միջնադարյան բնակավայրը։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ այն հիշատակվել է 1201 թվականին՝ որպես Oltun (ուսումնասիրողների կարծիքով այդ անվանումն առաջացել է գալլերեն *Olodunum-ից, որ նշանակել է գետի մոտի բերդ).[8]: 13-րդ դարում եղել է Ֆրոբուրգի կոմսերի սեփականությունը, 1377 թվականին անցել Կիբուրգներին, վերջիններից էլ, յոթ տարի անց՝ Հաբսբուրգներին։ 1407 թվականից գտնվել է Բազելի ենթակայության ներքո, 1411 և 1422 թվականներին հրդեհներից ավերվել և 1426 թվականին վաճառվել Զոլոտուրնին։ Շվեյցարական Համադաշնությանը միացել է երկարատև դիմադրությունից հետո։
Օլտենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ հին հռոմեական վիկուսը, նախապատմական, հին հռոմեական, միջնադարյան և վաղ նորդարյա ժամանակների բնակավայրերի ավերակներն ու պահպանված կառույցները, Աար գետի վրայի փայտե ծածկած կամուրջը, երկաթուղային կայարանը, բնության թանգարանը։ Քաղաքն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.