Օխրիդի գրադպրոց
From Wikipedia, the free encyclopedia
Օխրիդի գրադպրոց (բուլղար․՝ Охридска книжовна школа), Բուլղարիայի հնագույն մշակութային կենտրոններից մեկը։ Հիմնադրված է 886 թվականին Օխրիդում Կղեմես Օխրիդցու կողմից Բորիս I-ի հրահանգով (Այժմ Օխրիդ քաղաքը գտնվում է Մակեդոնիայում)։
19-րդ դարից դպրոցում օգտագործվում էր նորաստեղծ սլավոնական այբուբենը՝ կիրիլիցան, սակայն մինչև 12-րդ դարը օգտագործվում էր նաև գլագոլիցան։ 893 թվականից դպրոցը ղեկավարում էր Սուրբ Նաումը[1]։
Կղեմեսի և Նաումի ղեկավարության ժամանակ դպրոցում կրթություն են ստացել 3500 ապագա ուսուցիչ և քահանա։ Դպրոցի աշխատանքի որակը որոշ չափով իջավ առաջին երկու ղեկավարների մահից հետո, սակայն այն մնում էր որպես հարավսլավոնական մշակույթի նշանակալի օջախ մինչև 12-րդ դարը, իսկ վերջնականապես նշանակությունը կորցրեց միայն 1767 թվականին, երբ օտտոմանյան սուլթանը և Կոստանդնուպոլսի պատրիարքը լուծարեցին Օխրիդյան արքեպիսկոպոսությունը[2]:34: